Երևանի SquareOne ռեստորանը 13 տարեկան է. առաջին հաճախորդը պատմել է առաջին տպավորությունների մասին

August 30, 2017

Ողջույն, Սևակ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեցիր հարցազրույց անցկացնելու հրավերս, գիտե՞ս՝ ինձ համար պատիվ է դա:
Ողջույն, Պարոն SquareOne, ինծի համար նմանապես պատիվ է հյուրընկալվիլ իմ ամենասիրելի վայրերեն մեկուն մեջ եւ զրույց ընել Ծեզ հետ: Կուզեմ  ըսել, որ ողջույնելի է, որ SquareOne-ը արդեն 13 տարեկան է, եւ ինծի համար մեծ ուրախություն է, որ Ծեր առաջին հաճախորդն եմ: Վերջերս Ծեր նոր մենյուի շնորհանդեսն էր, ես բնականաբար ներկա էի, եւ ըսեմ, որ իմ քովս հին եւ բարի հիշողություններ արթնցան, այդ օրը ինծի համար շատ հուզիչ էր եւ հագեցած: SquareOne-ը այն միակ վայրերեն մեկն է, որ ընկերներով միշտ ընտրեր ենք, իսկ ավելի ճիշտ՝ սփյուռքահայերով: Բացման օրվնէ մինչեւ այս օր մենք հավատարիմ ենք, իհարկէ հիմա այդքան շատ չենք այցելեր, քանի որ աշխատանքը մեզի թույլ չի տար, բայց եթէ  ազատ ժամանակ ունենանք, ուրեմն մենք  հոս ենք:  Այս օրս շատ ճաշարաններ եւ սրճարաններ կը բացվին եւ ետքը կը փակվին, սակայն SquareOne-ը կա, մեր հետ է, մենք  ալ իրեն հետ եւ վստահ ենք, որ այդպես ալ կշարունակվի երկար տարիներ:
[caption id="attachment_46806" align="aligncenter" width="562"]Անկեղծ ըսեմ՝ չեմ հիշեր, տարիները անցեր են, մոռցեր էի, սակայն վերջերս ընկերներես մեկը հիշեցուց , եւ սկսեցա վերհիշել ամենայն մանրամասնությամբ: Մենք կինոթատրոն գացեր էինք, եւ անգլերեն ֆիլմ կը դիտեինք, կը հիշեմ, որ այդ ժամանակ անգլերեն ֆիլմեր կարելի էր դիտել միայն հատուկ օրեր: Այդ ընթացգին հիմնադիրներեն մեկը զանգեց, ըսաւ, որ երթանք SquareOne, արդեն բացումն էր: Կրնամ ըսել, որ մենք կսբասեինք  SquareOne-ի բացումին, բայց չեինք գիտեր՝ երբ էր բացումը: Ֆիլմեն հետո բոլորնիս գացինք, սակայն առաջինը ես ոտքս դրի դուրեն ներս: Մեզի համար լրիվ նորություն էր Հայաստանի մեջ նման հասկացողությունով եւ բարցր որակի ճաշարանի հանդիպիլը:
Իսկ ինչու՞ ընտրեցիր հենց SquareOne-ը:
Եթէ իրականությունը կուզես, որ ըսեմ ճիշտը,  SquareOne-ի համար ընտրեր էի այս վայրը, չէ, այդպես չէ: Բայց ատի մենակ սկիզբը: Այն ժամանակ ուղղակի չիկային նման տեղեր, միայն ժամանակ անցնելու տեղեր կային ու սրճարաններ, իսկ մեկ հատ վայր, որ տեղ կրնայիր ամերիկյան նախաճաշ ընել, ճաշ ուտել կամ ընթրիք ընել, եւ այդ ամեն ինչի հետ լաւ սպասարկել, հետաքրքիր միջավայր, նույնիսկ կարողություն ունեիր տեսնելու, թէ ուտելիքները ինչպես կը պատրաստվին նույն պահին, չիկային նման տեղեր, SquareOne-ը միակն էր, ինչպես նայեւ շատ հարմար էր գաղաքին մեջ իրեն դիրքը: Ատոր համար SquareOne-ը մեկ անգամեն սիրվեցաւ թէ՛ իմ, թէ՛ հասարակության կողմեն: Կը հիշեմ նույնիսկ մենք իրար չեինք ալ զանգեր, մեկ անգամեն SquareOne կուգայինք:
Երբ առաջին անգամ եկար,  ինչպե՞ս դիմավորեցին քեզ, որպես առաջին հաճախորդի:
Անկասկած շատ հատուկ եւ ջերմ դիմավորեցին ինծի, սկիզբը խելքիս չի պարկավ, որ առաջին հաճախորդն եմ, չի մտածեցի ատոր մասին, բայց հետո հասկցա: Մեզի միշտ այտքան լավ կը դիմավորեին, որ այս տեղը մեզի համար կարծես թէ երկրորդ տուն դարցեր էր, մենք միշտ հոս էինք:
Սևակ, երբ իմացար, որ առաջին հաճախորդն ես, ի՞նչ զգացողություններ արթնացան քեզ մոտ:
Եթէ անկեղծ ըլլամ, հեչ բան մը չի զգացի սկիզբը, կարծես թէ՝ այդպես զգացումները տարիներու ընթացքին կ՛սկսին արթննալ: Երբ կը տեսնես, թէ ինչ հաջողություններու կը հասնի SquareOne-ը, կ՛սկսիս թուն քեզի զգալ իրեն պատմությունեն անբաժան մաս մը, այն ատեն կ՛սկսիս հասկնալ, թէ ինչ կը նշանակէ ըլլալ squareOne-ի առաջին հաճախորդը:
Իսկ կհիշե՞ս, թե որ օրն էր, երբ առաջին անգամ այցելեցիր այս վայր:
Կը ցավիմ, որ չեմ հիշեր այդ օրը, բայց կրնամ ըսել, որ բացի առաջին հաճախորդը ըլլալեն, ես նաեւ առաջինն եմ, որ այստեղ Party կազմակերպեր եմ: Առաջին երկու Party-ները իմ ջանքերով հաչուղության հասեր են, այն ատեն ես Event Manager կաշխատեի:
Սևակ, ուզում եմ հիշել, թե որն էր քո առաջին պատվերը: Գուցե դու՞ հիշեցնես:
Ինչքան որ կը հիշեմ, առաջին անգամս Chocolate Cake պատվիրեր եմ: Կը հիշեմ, որ սկիզբը խմորեղեն պատվիրեցինք, հետո նոր ուտելիք կերանք, կարծեմ burger պատվիրեցինք, բայց լավ չեմ հիշեր՝ ճիշտ որ տեսակը:
Իսկ գուցե հենց այդ պատվե՞րը դրդեց նորից ու նորից այցելել ինձ:
Այո, անկասկած:
Սևակ, միայն անկեղծ, երբևէ դավաճանե՞լ ես SquareOne-ին:
Պարոն SquareOne, ես չի հասկցա, թէ ինչ ըսել կուզես դավաճանություն ըսելով, բայց կրնամ ըսել, որ առաջվա չափ չեմ այցելեր Ծեզի, ատիկա մի քանի պատճառ ունի, նախ աշխատանքս եւ այսօրվա կյանքի պայմանները հարմարություն չստեղծեր, որ առաջվա չափ շատ Ծեր քովը  գամ, երկրորդը, որ արդեն ընտրությունները շատ են, ես ալ արեւելյան խոհանոցը շատ կը սիրեմ, ատալ պատճառներեն մեկն է, որ ես մեր խոհանոցը ունեցող ճաշարաններ կայցելեմ: Բայց SquareOne-ի տեսակը, այս վայրը ինծի համար հատոկ է եւ անանք ալ կը մնա: Ատոր համար կսեմ, որ չեմ դավաճաներ: Հավատարիմ կը մնամ, ինչքան Դուք հավատարիմ մնաք:
Շատ լավ, իսկ ո՞րն էր քո ամենասիրելի ուտեստն ու խմիչքը SquareOne-ի մենյուից:
Վստահ եմ, որ ատիկա Sam-Burger Mozzarella burger-ներ, իսկ խմիչքներեն ամենա շատ Frappe կը խմեյի:
Սևակ, 13 տարվա ընթացում ի՞նչ փոփոխություններ ես նկատել և ի՞նչ առաջարկներ կանեիր:
Կարծեմ, թէ առաջարկներու կարիք չիկա, քանի ինչ, որ պետք է, ըրեր եք: Անցած երկու մենյուներուն փոփոխության ատեն ալ ներկա էի եւ վստահ կրնամ ըսել, որ այս անգամվա մենյուն ամենալավն էր բոլորի մեջեն, բավականին զանազան եւ հետագրքիր ուտելիքներ կան, եւ ամենամեծ առավելությունը նկարներն են, որ քեզի չի ցիքեր անուշադիր ըլլաս մենյուին հանդեպ: Գիները նույնպես հարմար են համեմատաբար ուրիշներուն, սակայն այն ատեն բավական սուղ էր շուկայի համեմատ, եւ շատ քիչերը կրնային այցելել SquareOne: Հիմա այդ խնդիրը չիկա, SquareOne կրնան արդեն բոլորը այցելեն:
Ի՞նչ հաճախականությամբ ես այցելում SquareOne:
Առաջ օրը մի քանի անգամ կայցելէի: Հիմա արդեն ամիսը գոնէ մեկ անգամ մը կայցելեմ, ինչպես ըսեր էի՝ աշխատանքի պատճառով չեմ հասցներ: Նաեւ պատճառներեն մեկը, որ շատ կը ճամփորթեմ գործերով:
Դու գիտես, որ մենք ունենք աշխատակիցներ, ովքեր հիմնադրման օրվանից մեզ հետ են: Ամենից շատ ո՞ր աշխատակցին ես սիրում:
Ինչպես որ ըսի,  ես շատ կը սիրեմ SquareOne-ի խոհանոցը, ատոր համար իմ ամենա սիրած աշխատողը շեֆ խոհարարն է՝ Մարինան, ով 13 տարի է արդեն հոս կաշխատի: Շատ կը սիրեմ նաեւ հին աշխատողներեն Անիին, ով որ արդեն կզբաղվի ոչ մենակ SquareOne-ի, այլ Segafredo-ի և Cinnabon-ի տնօրենությամբ:
Սևակ, հասցրե՞լ ես իմ նոր մենյուից նոր սիրելի ուտեստ կամ խմիչք ունենալ:
Ճիշտը կուզեսնէ՝ ես վարժվեր եմ միշտ նույն ուտելիքները պատվիրեմ ու շատ չեմ սիրեր նորություններ փորձեմ, բայց օրինակ այսօր Mint Lemonade փորցեցի, եւ այդ խմիչքը արդեն դարցավ իմ ամենա սիրած խմիչքներեն մեկը:
Իսկ ո՞վ, կամ ովքե՞ր են այն հաջողակները, ում հետ ամեն անգամ կցանկանայիր այցելել SquareOne:
Վստահ, ընկերս՝ Վրեժը, բժիշկ է ինքը: Մենք միշտ միասին կուգայինք SquareOne եւ մեր օրը գրեթէ հոս կանցնէինք, նաեւ Մինասը, այն ատեն հոս կաշխատեր: Բացի իրենցմէ, ուրիշներն ալ կային, որ մեզի հետ կուգային:
Ո՞րն է քո ամենասիրելի սեղանը SquareOne-ում:
Հաստատ մեր նստած հիմակվա սեղանը, կարծեմ թիվ 10-նէ, նաեւ շատ կը սիրեմ անկյունի այդ վերջին սեղանը, կարծեմ թիվ 2-ներ: Ճիշտը կուզեսնէ, ես մեջտեղերը շատ չեմ սիրեր նստիլ, որովհետեւ անընդհատ ետեւս մարդ կերդար կուգար:
Սևակ, SquareOne-ում ի՞նչը կցանկանայիր, որ միշտ մնար և չփոփոխվեր:
Նախ եւ առաջ կուզեմ ըսել, որ SquareOne-ի մյուս մասնաճյուղերը, երբ բացվեր եւ գոցվեր են, ես չեմ հարմարված այդ տեղերը: Ինծի ավելի հարազատ է այս տեղը, որը իմ կարծիքով գաղաքի սիրտն է: Այսինքն կուզեմ ըսել, որ ամենաշատ այս  SquareOne-ը կը սիրեմ, որ 13 տարի արդեն նույնն է: Ասիկա բացառիկ երեւույթ է  Հայաստանի մեջ, գանի որ շատ ճաշարաններ բացվեր եւ գոցվեր են, կամ աշխատանքի ցեւը փոխեր են ժամանակի ընթացքին, իսկ SquareOne-ը նույնն է եւ նույն տեղն է: Ինչպես նաեւ շատ  կը սիրեմ ընդհանուր տեսքը և ոճը, որ ինծի շատ մտերիմ է եւ սիրտիս մոտիկ:
Եվ վերջին հարցը, գուցե մի քիչ տարօրինակ հարց եմ տալիս, ի՞նչ գիտես իմ մասին:
Օ՜, Ծեզի հետ արդեն հասցուցեր եմ մտերիմ դառնալ, եւ շատ հիանալի միտք էր հայտնվել այստեղ՝ հասարակության դիմաց: Ինծի համար շատ հաճելի է, որ մենք ընկերներ ենք Facebook-ի մեջ եւ շատ հաճախ կը խոսինք, կը քննարկենք եւ կը հիշենք հին եւ հաճելի օրերը:  Առաջին անգամ  Ծեզի հետ ծանոդացա նոր Մենյու-ի ներկայացումին օրը, եւ իմ ընկերներու ցանկը ավելացաւ եւս մեկ հոգիով: Ծեզ կը ցանկանամ ամենա լաւ բաները, ունենաք հաչողություններ եւ մնաք այսպես հավատարիմ: Կը մաղթեմ, որ լեցուն ընկերներ ունենաք, եւ բոլորին կառաջարկեմ, որ ընկեր ըլլան  Ծեզի հետ: