Վտանգավոր հարաբերություններ. Ինչպե՞ս չընկնել նարցիսի թակարդը

March 14, 2017

Շատերը սխալմամբ կարծում են, որ նարցիսները ինքնասիրահարված են։ Իրականում նրանք հաճախ տառապում են անվստահությունից, ցածր ինքնագնահատականից, կարող են միայն զգալ թեթև սիրահարվածություն, խուսափում են պատասխանատվությունից, հակված են ստելու և բազմակնության։ Մեր պատմությունը հաստատում են հոգեբանների փաստարկները։
Էմման հանդիպել է իրենից տարիքով մեծ երաժշտի, որը հզոր խարիզմա ունի և շփացած է կանանց ուշադրությունից։ Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ այդ հարաբերությունները նրան ավելի շատ տառապանք կպատճառեն, քան ուրախություն։ Էմման առաջին իսկ հանդիպմանը տհաճություն զգաց Հոմսկիի ավտորիտար պահվածքից և ռոմանտիկայի բացակայությունից։ Հոմսկին ասես իր պահվածքով ասեր «Ես քո նվերն եմ, դու հաջողակ ես, որ ես քեզ հետ եմ»։ Ինչու՞  նա՝  հիասթափություն զգալով, ամեն դեպքում համաձայնվեց հաջորդ անգամ էլ հանդիպել։
Համարվում է, որ մանկապատանեկան ժամանակահատվածում սերը էմոցիաները կրկին վերապրելու պահանջ է։
Սեռահասունության տարիքում Էմման  արտասահմանյան մի խմբի գեղեցիկ և քաղցրաձայն երգչի երկրպագուհին էր։ Հոմսկին նման էր նրա կուռքին, և Էմման խելքահան էր լինում, երբ լսում էր նրա ձայնը։
Հոմսկին ժամադրություն էր ցանկանում իրեն հարմար ժամին։ Երբ Էմման նրան ինչ- որ տեղ էր հրավիրում, Հոմսկին մշտապես պատասխանում էր, որ «գործեր կան, մյուս անգամ»։ Հոմսկին առանձնապես չէր հետաքրքրվում Էմմայի խնդիրներով, երբ խոսակցության թեման իր հետաքրքրությունների շրջանակում էր, Հոմսկին մեծ ակտիվությամբ և ոգևորությամբ խոսում էր։ Շուտով նա գնաց հանգստանալու և Էմմային նամակ գրեց « Սպասիր ինձ և մեզ մոտ ամեն ինչ հիանալի կլինի»։
Վերադառնալով նա հերթական անգամ ժամադրությունն իրեն հարմար ժամին էր կազմակերպում, ակնարկելով, որ այլ ժամի նա զբաղված է։ Էմման անսպասելիորեն հայտարարեց, որ այլևս չի ցանկանում շարունակել հարաբերությունները։
Հոմսկին նրան սեր խոստովանեց և ասաց, որ առանց նրա չի կարող դիմանալ։ 3 շաբաթ անց Էմման հանձնվեց և տպավորված էր այդ փոփոխությամբ։ Հոմսկին սկանդալ սարքեց մեքենայում « Ես մտածում էի, որ մենք մտերիմ ենք, ինչպե՞ս կարող էիր ինձ այսքան երկար տանջել։ Ինչու՞ ես այդպես փոխվել։ Քո կյանքում ուրիշ մե՞կն է հայտնվել։
Ինչու՞ Էմման դուրս չեկավ մեքենայից, երբ Հոմսկին գոռում էր։ Նրա հայրը հաճախ էր իր մոր վրա ձայն բարձրացնում, և պարբերաբար նրա մայրը լացում էր։ Այդպես էր վարվում և նրա պապիկը տատիկի հետ հարաբերություններում։ Հարաբերությունների այդպիսի ձևը սովորական երևույթ էր դարձել նրա հոգեբանության մեջ, և նա համբերատար սպասում էր՝ երբ Հոմսկին կհանգստանա, և փորձում էր խոսակցությունը ավելի խաղաղ ճանապարհով տանել։
Նա Էմմային իր տուն տարավ, մեղրով թեյ հյուրասիրեց, նրա համար դաշնամուր նվագեց և երգեց, բայց նրա հայացքում և ձայնում անընդհատ հանդիմանություն էր նկատվում, և Էմման լարված էր ու անհանգիստ։ Մի քանի օր անց Էմման պատահաբար իմացավ, որ Հոմսկին ստել է և հանգստանալու է մեկնել ոչ միայնակ։ Երբ Էմման նրան ասաց, որ գիտի նրա սիրուհու անունը և նրան անվանեց խուժան, Հոմսկին պատասխանեց, որ «ամուսնություն նրան պետք չէ», որ նա «միայնակ էլ երջանիկ է»։
Նարցիսների հետ հաճախ շփվում են այն կանայք, որոնք ցածր ինքնագնահատական ունեն, և սերը նրանց համար տառապանքի հետ է ասոցացվում։ Էմման կարողացավ վերջ դնել այդ հարաբերություններին՝ շնորհիվ փորձառու հոգեբանի։ Ինչպե՞ս չընկնել նարցիսի ցանցը։

Նրան բացահայտելը բավականին հեշտ Է։ Ահա նարցիսիզմի մի քանի համախտանիշ։


  1. Բացառիկ լինելու զգացողություն, միաժամանակ պահանջկոտություն

  2. Էմպաթիայի բացակայությունը

  3. Ավելի հաջողակ լինելու կախվածություն, իրավիճակը փոխելու փոքր քայլեր, ներքին աշխարհին մեղադրելը, բայց ոչ ինքն իրեն

  4. Մանիպուլյացիա, մտերիմներին կառավարելու փորձեր


Բացի այդ, նարիցսները զուգընկերոջ մոտ փնտրում են այն որակները, որոնք իրենց մոտ չկան։ Իրենց սիրո առարկան փրկելու փորձերը սիրո հետ որևէ կապ չունեն։ Սա պարզապես  պահանջ է հասնելու սեփականին, ինչ էլ որ լինի։ Եթե զուգընկերը «կոտրվում է» և վերադառնում է, նա հանդիպում է ավելի վատ վերաբերմունքի, քան մինչ այդ էր։ Նարցիսը փորձում է ստիպել նրան զգալ այն բացասականը, ինչ նա վերապրել է նրա բացակայության ժամանակ։
Այդպիսի նյարդային հարաբերություններից ազատվելը հեշտ չէ, քանի որ զգացմունքային կախվածության տեսակ է։ Սկզբնական շրջանում մարդն իրեն վատ է զգում, տառապում և կարոտում է, բայց աստիճանաբար ուղեղի նեյրոնային կապերը վերակառուցվում են, և նա դադարում է վազել դեպի այն մարդկանց, ովքեր նրան ստիպում են տառապել։ Չպետք է արհամարհել մասնագետի օգնությունը։
Գլխավոր խորհուրդը «առողջացողին»․ մի՛ փակվեք ինքներդ ձեր մեջ, ապրե՛ք ամբողջական կյանքով, լսե՛ք ձեր ցանկություններին, և արե՛ք այն, ինչ ձեզ դուր է գալիս։

Աղբյուրը