10 հավելված սթրեսն ու դեպրեսիան հաղթահարելու համար

February 24, 2017

Calm


iOS, Android` անվճար



Անունն արդեն իրենն ասում է: Այս հավելվածը կօգնի հանգստանալ անգամ ամենանյարդային օրերին: Այն առաջարկում է մեդիտացիա՝տագնապային իրավիճակներում: Մեդիտացիան ուղեկցվում է հետաքրքիր երաժշտությամբ, բնության ձայներով: Հավելվածը ջանում է ամեն ինչ անել օրն ավելի հանգիստ դարձնելու համար: Բազային բոլոր մեդիտացիաները անվճար են, իսկ նրանք, ովքեր կցանկանան ավելին, պետք է բաժանորդագրվեն մեկ ամսով կամ տարով:

Happify


iOS, Android` անվճար



Անընդհատ երջանիկ լինելն էլ մի բան չէ, կարող է մեկ այլ դեպրեսիայի պատճառ լինել: Այստեղ թույլ չտաք, որպեսզի «happy» վերնագիրը վանի ձեզ: Այս հավելվածը սովորեցնում է չհեռանալ սեփական զգացողություններից և հաճույք ստանալ կյանքից: Happify-ն օգնում է կոտրել նեգատիվ մտածելու սովորությունը և նայել աշխարհին նոր, դրական կողմից:Պարզ վարժությունները թաքնված են պարզ խաղերում, որոնք հորինվել են երջանիկ լինելու հոգեբանական հմտությունների օրինակով:



Headspace


iOS, Android` անվճար



Այս հավելվածի ամենաստացված գովազդի հեղինակը Էմմա Ուոթսոնի թվիթերյան էջում: Նա նշում է, որ Headspace-ը հիանալի հնարավորություն է տալիս ազատվել սթրեսային իրավիճակներից: Հավելվածը ստեղծել է բուդիստ միաբան Անդի Պադիկոմբը: Headspace-ը օգնում է ընտրել մեդիտացիայի ծրագիր՝ ըստ քո ճաշակի և կախված ազատ ժամանակիցդ: Էնդին առաջարկում է մեդիտացիա անել առավոտյան և հաստատում է, որ այն օգնում է հաղթահարել սթրեսը: Մեկ տարվա բաժանորդագրությունն արժե 100 $:



How Are You


iOS` $12,99, Android`$10,89



«Դեպրեսիայի սիմպտոմներ ունեցող մարդկանց 80 %-ը չեն ստանում անհրաժեշտ բուժում», - արձանագրում է հավելվածի հիմնադիրը: How are you-ն ազնիվ, բաց, փոխհամաձայնեցված գործողություններ են օգտատիրոջ և հեռախոսի միջև: Հավելվածը նաև հասկանում է, թե երբ է իրոք անհրաժեշտ դիմել բժշկի: Այս հավելվածն ուղղակի չի հարցնում «ինչպես ես», այն ուշադիր կլսի ինֆորմացիան, որը կփոխանցեք իրեն: Կանոնավոր թեստերի, օգտակար խորհուրդների օգնությամբ How are you-ն օրեցօր օգնում է լավացնել տրամադրությունը:

I Can Be Calm


iOS, Android` անվճար



I Can Be Anything -ը ինտուիտիվ, մինիմալիստական 12 ծրագիր է կյանքի համար ամենատարբեր առաջադրանքներով: Դանիացի ծրագրավորողները առաջարկում են իրենց օգտատերերին դառնալ անվախ, ինքնավստահ, մոտիվացված: Որպեսզի հաղթահարել սթրեսային իրավիճակներն ու տագնապները, բավական է հավաքել I Can Be Calm: Calm-ը իրականում աուդիոթրեյնիգներ են, որոնք պետք է լսել երկու շաբաթում օրական մեկ անգամ:



Lantern


iOS ` անվճար



Շատ հավելվածներ, որոնք կօգնեն հսկողության տակ վերցնել մարդու հոգեվիճակը, հենվում են, այսպես ասած, կոգնիտիվ թերապիայի վրա: Այն հոգեթերապիայի տեսակ է, որն ուղղված է այցելուների մոտ դիսֆունկցիոնալ մտածողության, վարքի և հուզական հակազդումների հաղթահարմանը։ Կոգնիտիվ թերապիայի շրջանակներում փորձ է արվում փոխել այցելուի մտածողության ոճն ու վարքը: Lantern-ը հենց սրա համար է: Ամենօրյա անհատական թրեյնինգները կօգնեն հաղթահարել զայրույթը, սթրեսն ու տագնապը:


Moodnotes


IOS: $3,99



Տրամադրության կարգավորման նոր հավելված, որն ունի բոլոր հնարավորությունները դառնալու միջազգային սենսացիա: Ամենագեղեցիկ հեռախոսային խաղի՝ Monument Valley-ի և հոգեբանական ընկերություն Thriveport-ի միասնությունից ստեղծված Moodnotes-ը օգնում է վերլուծել էմոցիաներն ու պայքարել դեպրեսիայի դեմ: Սկզբում օգտատերը կիսվում է իր ապրումներով, այնուհետև այդ ամենը վերածվում է ամբողջական օրագրի: Դեռ չկա Android-ի համար հավելված, կարելի է օգտագործել Apple Watch-ի վրա:
 


MoodTools
iOS, Android` անվճար



Եվս մեկ հավելված՝նախատեսված դեպրեսիայի և վատ տրամադրության հաղթահարման համար: MoodTools-ն առաջարկում է  գրել քո էմոցիաների մասին ամեն ինչ և միանգամից, ծրագրել բոլոր գործերը մեկ օրվա մեջ: Օգտակար ինֆորմացիա ինքնահաղթահարման համար և այդ թեմայով անգամ յութուբյան հոլովակներ կան: Սուիցիդալ մտքերի առաջացման ժամանակ փրկում է կատաստրոֆիկ վիճակներից: Էմոցիոնալ վիճակների մասին գրառումները հիանալի օգնություն են օգտատիրոջ համար:
 

Pacifica
iOS, Android` անվճար



Սան Ֆրանցիսկոյի ծրագրավորողները ստեղծել են հավելված, որը կարող է փոխարինել հոգեթերապևտին այցելությանը: Pacifica-ն նախորդ հավելվածի մեծ եղբայրն է: Այն առաջին հերթին օգնում է հաղթահել սթրեսն ու անհանգստությունը: Այստեղ էլ կան առաջադրանքներ ու մեդիատացիներ: Արդյուանվետ է նույնիսկ նրանց համար, ում մոտ անհանգստության ու տագնապի նոպան ամենաբարձր` կարմիր աստիճանի է հասնում:



Stop, Breathe & Think


iOS, Android` անվճար



Հավելվածը նախատեսված է մեդիտացիաների համար: Սա հատուկ նրանց համար է, ովքեր ոչ միայն անընդհատ տագնապներով են տառապում, այլև ունեն «խուճապների նոպա»: Stop, Breathe & Think-ը սովորեցնում է  հանգստանալ, կենտրոնանալ, գիտակցել սեփական ներկայությունը այստեղ և հիմա, գտնել սթրեսի պատճառները և ուղղակի լինել բարի: Օրական հինգ րոպեն հանգիստ կյանքը վերագտնելու ճանապարհի սկիզբն է: