Ինչպե՞ս սկսել կարիերա էրոֆիլմերում. Հայտնի ռեժիսորի կենսափորձը, սկանդալներն ու ոլորտի ապագան

February 18, 2017

- Ինչպե՞ս եք սկսել ձեր կարիերան պոռնոյում:
- Ես սկսեցի մեծահասակների համար ինդուստրիայում աշխատել մոտ 10 տարի առաջ: Ես աշխատում էի հեռուստաընկերությունում, բայց ոչ նրա համար, որ սիրում էի մասնագիտությունս: Ես միշտ ցանկանում էի պոռնո նկարել ավելի շատ, քան անել մեկ այլ բան: Եվ զանգահարեցի իմ ընկերոջը՝ Մայք Ադրիանոյին և ասացի, որ եթե մենք դա հիմա չանենք, ապա երբեք չենք անի մեր ամբողջ կյանքում: Նա տոգորվեց իմ պոռթկումով: Եվ մենք հանկարծ որոշեցինք, որ կարող ենք նկարահանել պոռնո առանց այդ ոլորտում փորձ ունենալու:
Այդ ժամանակ Թվիթեր չկար, ոչ էլ սոցիալական մեդիա, որպեսզի կարողանայինք մոդելների կամ գործակալությունների հետ համագործակցել: Մենք որևէ պատկերացում չունեինք, թե  ինչ պետք է անենք: Բարեբախտաբար, Սթիվ Հոլմսը համաձայնվեց աշխատել մեզ հետ և նա դարձավ մեր առաջին գիդը պոռնոինդուստրիայում: Ֆիլմը շատ վատն էր և մենք ստիպված էինք այն վաճառել, որովհետև մեզ մոտ գումար չէր մնացել: Ես ընկերներիս հետ գնացի Venus Berlin ֆեստիվալին: Այդ ժամանակ ես վատ ռեժիսոր էի, բայց կարողանում էի լավ վաճառել: Սթիվի օգնությամբ ես ֆիլմը վաճառեցի գերմանական ստուդիային: Մենք աշխատեցինք 200 դոլար: Օգուտը չնչին էր, բայց փորձը՝ անգին:
Հաջորդ օրը հանդիպեցի Սքոթ Թեյլորին New Sensations ստուդիայից: Նա ինձ հնարավորություն տվեց ստեղծել իմ առաջին ֆիլմը: 2 տարի հետո՝  ընդհանուր ծանոթությունների շնորհիվ, ես աշխատանքի ընդունվեցի Reality Kings ստուդիա: Նրանք փնտրում էին ինչ որ մեկին, ով իրենց արտադրանքին նոր որակ կբերի: 7 տարի աշխատելուց հետո ես ստեղծեցի սեփական Blacked.com և Tushy.com կայքերը:
- Ի՞նչ եք մտածում Ջեյմս Դինի և նրան առնչվող մեղադրանքների մասին
- Երբեք նրա հետ չեմ աշխատի որպես պրոդյուսեր: Սթոյան և մյուս զոհերի ճնշող մեծամասնությունը, որոնք պատմել են, նրանց միշտ լռեցրել են:  Ցավոք, սա հաճախակի կրկնվող երևույթ է, որովհետև հասարակությունում, որտեղ մենք ապրում ենք, ոչ ոք չի հավատում զոհերի բռնությանը: Դինը բավականին ազդեցիկ և հարգված մարդ է ինդուստրիայում, և ես վստահ եմ, որ դրա պատճառով նրա զոհերը վախենում էին խոսել բռնության մասին: Բայց Սթոյան մեկ քայլ առաջ է գնացել, և մյուս զոհերը հիմա արդեն կարող են պատմել, ինչ է տեղի ունեցել, և ես ողջունում եմ դա:






- Ամենազզվելի երևույթը, որը հանդիպել եք պոռնոյում
- Մի քանի տարի առաջ մի աղջիկ, որը պետք է նկարահանվեր, հիվանդացել էր գրիպով և չկարողացավ գալ նկարահանմանը: Ստիպված էինք ուրիշին գտնել: Նրա գործակալը զանգեց և առաջարկեց ուրիշին: Այդ ժամանակ դժվար էր որակյալ նկարներ ուղարկել հեռախոսով և ես ռիսկի դիմեցի: Նա գեղեցիկ տեսք ուներ: Խնդրեցի  նրան, որպեսզի մի քանի զգեստ փորձի նախքան նկարահանումը սկսելը: Երբ նա հանեց զգեստը նրա հետույքին կեռխաչի տեսքով դաջվածք տեսա: Սա կատա՞կ է, թե՞ ինչ: Նա ինձ պատմեց, որ իր ընկերը հավատում է սպիտակ ռասսայի գալստյանը, և դաջվածքը նրա համար է արել: Ես նկարահանումը թողեցի, և նրան խորհուրդ տվեցի ուսումնասիրի սիմվոլի նշանակությունը և ջնջի այն: Ամենավատ անակնկալն էր, որ կարող էր պատահել:
- Ինչպիսի՞ն կլինի պոռնոն ապագայում
Ես չեմ անհանգստանում ապագա պոռնոյի համար: Չնայած բազմաթիվ կայքեր արմատապես փոխել են ինդուստրիան: Մեծահասկաների համար ստեղծվող բովանդակությունը խիստ տարբերվում է նախկինից: Անսահմանափակ քանակությամբ անվճար պոռնո դիտելու հնարավորությունը ինդուստրիայում հեղափոխություն առաջացրեց, որը շատ վնաս հասցրեց:
Շատ սպառողներ փնտրում են որակյալ բովանդակություն, և ավելին, պատրաստ են դրա համար վճարել: Մենք առաջարկում ենք հիանալի բովանդակություն: Այո, դրա համար պետք է վճարել, բայց մենք հավատում ենք, որ գողության դեմ պայքարի լավագույնը ձևը լավ և վստահելի արտադրանք ստեղծելն է, որպեսզի սպառողները ափսոսանքով չվճարեն: Մեր հաճախորդների յուրահատուկ ճաշակը մեր գլխավոր ռեսուրսն է ինդուստրիայում:
Կան մի քանի հայտնի կայքեր, որոնց հետ աշխատում ենք և ունենք նորմալ հարաբերություններ: Դրանք նման են զանգվածային հեռուստատեսության, իսկ մենք՝ վճարովի կաբելային ալիքի: Նորմալ տարանջատումներ են:
Ես մտածում եմ, մոտակա 5 տարիների պոռնոսթրիմինգը կբախվի հսկայական խնդրի՝ գովազդների արգելափակման հետ: Պոռնոսթրիմինգը հիմնական հասկացվող գովազդի բիզնես-մոդելն է, բայց ծառայությունները կարող են վաճառել իրենց գովազդային տարածքը շատ սահմանափակ խմբերի: Հիմնականում պոտենցիայի դեմ դեղերը, կայքերը վեբ-տեսախցիկներով և մեծահասակների համար: Սակայն օգտատերերն սկսում են ավելի ու ավելի շատ օգտվել գովազդներն արգելափակող ծառայություններից, իսկ կայքերը չեն կարող դրա դեմ պայքարել: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում օգտատերերին համոզել, որպեսզի անջատեն արգելափակիչը: Գովազդից օգուտ ստացողների համար դժվար ժամանակներ են գալիս: Գովազդների արգելափակումները անհավանական արագությամբ աճում են՝անցած տարի 41 տոկո էր: Ստեղծվում են նաև այդ ծառայությունների բջջային հավելվածները:
 - Եթե ինչ որ մեկը ցանկանում է աշխատել պոռնոինդուստրիայում որպես ռեժիսոր, օպերատոր, խմբագիր, ինչպիսի՞ ունակություններ պետք է ունենա այդ մարդը
- Իմ ընկերությունում բացառապես նույն ունակություններով մարդիկ են, ինչ սովորական ֆիլմի նկարահանող խմբի մարդիկ:
- Ես դրա մասին հարցրել եմ Ռոն Ջերեմիին, բայց այդպես էլ չստացա նրա պատասխանը: Ինչպե՞ս կարելի է հայտնվել պոռնոինդուստրիայում, ոչ թե դերասան, այլ հենց կուլիսների հետևում:
- Ես այդ հարցն ինձ տվել եմ, երբ 11 տարեկան էի: Այստեղ հստակ խորհուրդներ չկան: Ամեն ինչ կախված է ձեր հմտություններից: Մի ամաչեք, գրեք մի քանի ընկերությունների, ուղարկեք ձեր ռեզյումեն և ասեք, որ ցանկանում ենք նկարահանել: Հաջողակ պոռնո կայքերին և ընկերություններին անհրաժեշտ են տաղանդավոր աշխատողներ:
- Ինչո՞վ են զբաղվում պոռնոդերասանները, երբ ավարտում են կարիերան: Շատերը ափսոսու՞մ են, որ զբաղվել են դրանով
- Այո, այդպես լինում է: Շատերը զղջում են անցյալի համար: Բայց ինձ համար նրանք ամենատղամարդկային և խիզախ մադրիկ են: Ես անսահմանորեն հարգում են տղամարդկանց և կանանց, որոնք նկարահանվում են պոռնոյում: Ինդուստրիայի աշխատողները հաճախ խտրականության զոհ են դառնում, որն ինձ շատ է ջղայնացնում: Այն, ինչ նրանք անում են, արվեստ է: Պոռնոաշխատողները պետք է հպարտանան ինչով զբաղվում են, որովհետև նրանք այս տխուր աշխարհը հետաքրքիր են դարձնում: Անձամբ ես հպարտանում եմ նրանով, ինչ ես անում եմ, և եթե դուք հարցնեք մյուսներին, նրանք նույն պատասխանը կտան:
- Զվարճալի պատմություն նկարահանման ժամանակ
Այո, մի քանի անգամ եղել է: Մեկ տարի առաջ ես մի նոր աղջկա էի նկարահանում: Նա պետք է նկարահանման ժամանակ ծխեր: Նախքան նկարահանումը մենք առանձնացանք: Նա ասաց ինձ. //Ես չեմ կարող նկարահանվել այս տեսարանում//: Ես  պատասխանեցի, որ ամեն ինչ կարգին է և կարող է հանգիստ լինել: Նա պատասխանեց. //Դու չես հասկանում, եթե իմ ծնողները տեսնեն, որ ես ծխում եմ, նրանք ինձ կսպանեն//: Դա ծիծաղելի էր, որ նրան անհանգստացնում էին ծխախոտները, այլ ոչ թե մեծահասակների համար նկարահանումները:
- Ձեր գործունեության ո՞ր ոլորտն է ձեզ ավելի մեծ հաճույք պատճառում. պոռնոն, ինչպես բիզնե՞ս, թե՞ հենց բովանդակության ստեղծումը
- Սրանք երկու տարբեր բաներ են: Մի կողմից, այս աշխատանքը պահանջում է ստեղծարարարություն և ոչ ստանդարդ մոտեցում: Մյուս կողմից դու որոշակիորեն պետք է ունենաս բիզնես աղբյուրներ և խիզախություն որոշումներ կայացնելու համար:
Ընդհանրապես որքա՞ն ժամանակ է պահանջում հետարտադրական փուլը և վերջնական աշխատանքը ֆիլմի վրա:  Մեկ տեսարանը մի քանի անգամ նկարահանու՞մ եք:
- Ես չեմ կարող խոսել բոլոր ստուդիաների մասին, բայց մեր մեկ նկարահանումը տևում է մեկ օր, իսկ հետարտադրական փուլ՝ մեկ շաբաթ. կազմ, պրոմո, սոցիալական ցանցեր, նկարներ, թրեյլերի մոնտաժ...: Եվ այո, ինչպես և սովորական ֆիլմում, դերասանները հաճախ ստիպված են լինում մի քանի դուբլ անել: Այստեղ անսովոր ոչինչ չկա:
- Որքա՞ ն են ստանում ձեր դերասանները:
- Վարձավճարները տարբեր են տարբեր ընկերություններում: Այստեղ, ինչպես ամենուր, եթե դուք աշխատում եք մեծ կինոյւոմ, դուք կստանաք ավելի շատ, քան սիրողական հնդկակական ֆիլմերի նկարահանման համար:
- Դուք կարո՞ղ եք Սաշա Գրեյին համոզել, որպեսզի նա վերադառնա պոռնոինդուստրիա: Դրա համար ես կվճարեի:
- Ես չեմ ցանկանում ինչ որ մեկին քննարկել: Այո, Սաշան հիանալի է: Բայց ես վստահ եմ, եթե նա հեռացել է ինդուստրիայից, դուք պետք է դա հարգեք:

Furfur