Ոչ տոտալ լուքերին, առաջին տեղում անհատականությունն է. ամռան 7 թոփ-թրենդները

June 12, 2017

Առաջին գծում


Գծերն այս սեզոնին առաջին տեղում են: Համեստ գծավոր կոստյումից, մինչև լայն ու, առաջին հայացքից, պարզապես գույների դասավորություն հիշեցնող գծավոր պրինտները: Շատ էլեգանտ են սպիտակ ֆոնի վրա միատոն գծերը: Այսպիսի պրինտով իրերը ինչպես քաղաքային, այնպես էլ կրուիզային ոճում են: Եթե աչք ծակող վառ գծերը չափազանց համարձակ են թվում, ուշադրություն դարձրեք ֆակտուրային իրերին, որտեղ գերակշռում են գրաֆիկական նախշերը: Իդեալական համադրությունը գծավոր իրերը` միատոնի հետ:

Բոհո շիկ



Բոհեմական ոճն այս ամռան կարևոր թրենդներից է: Լիցքաթափեցնող, ռոմանտիկ, բոհեմական զգեստները սուպերմոդայիկ են: Դրանք պետք է լինեն թափվող, երբեմն, մինչև հատակ հասնող, էթնիկական նախշերով, ասեղնագործությամբ, ծոփերով:

Ալիքն ալիքի հետևից



Փոռերով հագուստն այս ամռան անվիճելի հիթն է: Ուռուցիկ փոռեր ուսերի, գոտկատեղի կամ այլ հատվածներում: Փոռավոր իրերը` վերնաշապիկները, բլուզներն ու զգեստներն արդեն առաջին սեզոնը չէ, որ թրենդային են: Դրանց օգնությամբ կարելի է նաև հեշտությամբ ընդգծել մարմնի ցանկալի հատվածները ու ծածկել թերությունները:

Ռոմանտիկ մինիմալիզմ



Նոր մինիմալիզմին հատուկ է ռոմանտիկան: Աս ամառ հատկապես նորաձև են հուզիչ էլեմենտներով լակոնիկ, կանացի իրերը`փոռերով, հաճելի բացվածքներով: Մինիմալիզմի գույնն անփոփոխ է` միատոնը: Ամռան համար պետք է ընտրել անթերի սպիտակը:

Բուսական մոտիվներ


Ամեն ամառ բուսականությունը հայտնվում է նաև մեր հագուստի վրա: Բուսական թեմատիկան հատկապես ակտուալ է: Այս ամռան գլխավոր պրինտները կտրտված խոշոր ծաղիկներն են` ցանկալի է ջունգլիների մոտիվներով: Պակաս մոդայիկ չեն նաև ռոմանտիկ փոքրիկ ծաղիկները: Ծաղկավոր հագուստը պետք է համադրել լակոնիկ մետաղական զարդերով:

Դեղինի բոլոր երանգները



Տոթ ամառը դեղին կրելու լավագույն շրջանն է: Ընտրիր քո կերպարին սազող երանգը: Սևահերները կարող են ընտրել ամենահասած դեղինը, բաց երանգով կանայք կարող են ընտրել դեղինի ավելի մեղմ տոները: Ամենաթարմ ու զովացուցիչ համադրությունը դեղինն ու սպիտակն են:

Զուսպ սպիտակ



Սեզոնի գլխավոր սպիտակ իրերը ստեղծված են գրասենյակային ու բազային հագուստի ոճում`խստաոճ գծեր, ֆունկցիոնալություն, կանացիություն: Հատուկ կարգավիճակում սպիտակ վերնաշապիկն է: Այս ամառ սպիտակ վերնաշապիկը կարող է անսպասելի կտրվածք կամ բացվածք ունենալ: Այդպիսի սպիտակ վերնաշապիկը կամ բլուզը հիանալի համադրություն են սովորական կապույտ ջինսի հետ: