Խոսող մեքենաներ. Ինչպե՞ ս են մեսենջերները փոխում հաճախորդների հետ շփումը

October 20, 2016

H&M. Ինչպե՞ս կբնորոշեիք Ձեր ոճը:

 Հաճախորդ. Դասական:

H&M. Հիանալի է: Ես հենց նոր ստեղծեցի Ձեր անհատական ոճը: Ահա խնդրեմ, վերնաշապիկ` պոլո ոճով: Հավանո՞ւմ եք:

Հաճախորդ.  Գերազանց տեսք ունի:

H&M: Հրաշալի է:  Ցանկանում եք գնե՞լ, ուղարկել Ձեր ընկերո՞ջը, պահե՞լ:

Հաճախորդ. Ես կգնեմ այն:

Եվ այսպես բարի գալուստ` «խոսող առևտրի» դարաշրջան: Այդ տերմինով անվանում են օնլայն-բիզնեսը, որի հիմքում բնական լեզվի տեխնոմշակված տարբերակն է: Սա գերազանց գրաֆիկական ինտերֆեյսի և Google, Facebook, Amazon կորպորացիաների ստեղծած արհեստական ինտելեկտի գերազանց համադրություն է և բրենդային ընկերություններին հնարավորություն է տալիս ընդլայնել հաճախորդների հետ անհատական շփումը:
Մեսենջերները շատերի համար դարձել են շփման մշտական միջոց: 10 ամենահայտնի հավելվածներից  6-ը մեսենջերներն են: Ամբողջ աշխարհում դրանց օգտատերերի թիվը հասնում է 1,4 միլիարդի: Առաջատարը Facebook-ն է` WhatsApp և  Messenger հավելվածներով: Չինական WeChat հավելվածը, որից ամեն ամիս օգտվում է 650 մլն մարդ, ունի 10 մլն բիզնես-օգտատեր: Մեսենջերների միջոցով հնարավոր է շփվել այնպես, ինչպես` ընկերների հետ: Կարելի է մեկ տխուր սմայլիկ ուղարկել Starbucks. և այն կպատասխանի` ասենք` ձեր տրամադրությանը համապատասխան երգ ուղարկելով: