[ newmag x ted ] Տանուլ տված բիզնես. Ինչպե՞ս խուսափել ձախողումից

May 10, 2016

2 պատճառ կա, թե ինչու են ընկերությունները ձախողում՝ դրանք կամ նույն բանն են անում երկար ժամանակ, կամ ընկնում են նորարարությունների հետևից:
Ըստ իս՝ հաջողության բանալին երկու գործողությունների՝ հետազոտության և շահագործման միջև հավասարակշռություն գտնելն է: Երկուսն էլ անհրաժեշտ են, բայց երբեմն կարող են չափից ավելի լինել:
Այս մասին առաջին անգամ լսել եմ 15 տարի առաջ, երբ Սթենֆորդի համալսարանում հրավիրյալ դասախոս էի: Այդ գաղափարի հեղինակը Ջիմ Մարչն է:
Հետազոտությունը նորի փնտրտուքն է: Մեր հերոսները նորարարություն անող մարդիկ են, ինչպես Պիկասոն, Նիլ Արմսթրոնգը և մյուսները: Ես նորվեգացի եմ, մեր բոլոր հերոսները հետազոտողներ են: Բոլորս էլ գիտենք, որ հետազոտությունը ռիսկային է: Չգիտենք, թե ինչ կստանանք, նույնիսկ չգիտենք, թե պատասխաններ կգտնենք, թե ոչ:
Կիրարկումը ճիշտ հակառակն է: Կիրառել նշանակում է եղած գիտելիքով ապրանքն ավելի լավը դարձնել: Գործադրել նշանակում է այնպես անել, որ գնացքները ժամանակին շարժվեն, շահագործել՝ նշանակում է մեծացնել արագությունն ու էժանացնել ապրանքը: Շահագործումը ռիսկային չէ կարճաժամկետ ծրագրի համար, իսկ ահա երկարաժամկետի դեպքում ռիսկը մեծ է: Կարծում եմ՝ կմտաբերեք փոփ-խմբերի, որոնք անընդհատ նույն երգերն են երգում, մինչև հնանում են: Սա է շահագործման վտանգը:
Ընկերությունների միայն երկու տոկոսն է կարողանում զուգահեռաբար ու արդյունավետորեն հետազոտել և շահագործել: Բայց երբ դրանք համատեղում են, արդյունքը մեծ է լինում: Բազմաթիվ օրինակներ ունենք, օրինակ՝ Լեգոյի անիմացիոն ֆիլմերը, Տոյոտայի հիբրիդ ավտոմեքենաները…



[ newmagxted ]



Իսկ ինչո՞ւ է բալանս գտնելն այդքան դժվար: Կարծում եմ՝ շատ թակարդներ կան, որոնք մեզ պահում են նույն տեղում: Ես կխոսեմ երկուսի մասին:
Եկեք խոսենք հավերժական ուսումնասիրության մասին: Մենք բացահայտում ենք ինչ-որ բան, բայց այն գործի դնելու համբերություն չենք ունենում: Դա աշխատեցնելու փոխարեն նոր բան ենք մտածում: Ու նույնը կրկնվում է նաև այս մեկի հետ: Բոլորս էլ գիտենք, որ ցանկացած արդյունավետ ռեֆորմ՝ կրթության, առողջապահության, նույնիսկ պաշտպանության ոլորտում, 10, 15 կամ գուցե 20 տարի հետո է սկսում աշխատել:
Եթե արագ ենք փոխում, աշխատելու հնարավորություն չենք տալիս:

Հաջորդ ծուղակը հաջողությունն է: Երբ ինչ-որ բան լավ ենք սերտում, չեն ուզում փոփոխություն անել: Բիլ Գեյթսն ասել է. «Հաջողությունը անպետք ուսուցիչ է: Այն հրապուրում է՝ հավատացնելով, թե չենք ձախողի»: Սա է հաջողության վտանգը:
Մի քանի դասեր կան, որոնք պետք է քաղենք: Առաջին. հաղթահարեք ճգնաժամը: Ցանկացած ընկերություն, որն ունակ է նոր բան անել, կարող է ապահովագրել իր ապագան:
Երկրորդ. մտածեք երկարաժամկետ: Եթե մտածում ենք մեկ տարվա կտրվածքով՝ ինովացիան այնքան էլ կարևոր չէ: Մի քանի քայլ առաջ մտածեք, օրինակ՝ 10 տարվա կտրվածքով:
Երրորդ. հրավիրեք տաղանդավոր մարդկանց: Հետազոտությունն ու շահագործումը բալանսի բերելու գործից միայնակ գլուխ չեք հանի: Կարծում եմ՝ հզոր է այն ընկերությունը, որը բաց է մարտահրավերների առաջ:
Եվ վերջինը. կասկածամտությամբ վերաբերվեք հաջողությանը: Հիշե՛ք, դուք պարզապես մահկանացու եք:
 
http://www.ted.com/talks/knut_haanaes_two_reasons_companies_fail_and_how_to_avoid_them?language=en