JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[ newmag x ted ] Սիրահարվելը գործի հեշտ մասն է

[ newmag x ted ] Սիրահարվելը գործի հեշտ մասն է

Այդ հոդվածը ես տպագրել եմ Նյու-Յորք Թայմսի «Մոդեռն սեր» սյունակում. «Սիրահարվել ինչ-որ մեկին, արա՛ դա»: Հոդվածը հոգեբանական հետազոտության մասին է, թե ինչպես ռոմանտիկ սեր հորինել լաբորատոր պայմաններում: Փորձարկումն արել եմ ինձ վրա:
Պրոցեսը շատ պարզ է: Երկու անծանոթներ իրար` մեկը մյուսից ավելի անձնական 36 հարց են տալիս և հետո նայում իրար աչքերի մեջ՝ 4 րոպե լռելով:
Մի քանի օրինակ բերեմ:
12-րդ հարց – Եթե կարողանայիր վաղն արթնանալ նոր որակով կամ կարողությամբ, ի՞նչ կլիներ դա:
28-րդ հարց – Ե՞րբ ես վերջին անգամ ինչ-որ մեկի մոտ լաց եղել: Իսկ մենա՞կ:
Ինչպես տեսնում եք, որքան խորանում են, հարցերն ավելի անձնական են դառնում:
30-րդ հարց (սիրում եմ այս մեկը) - Ասա քո զուգընկերոջը, թե ինչն ես հավանում նրա մեջ, շատ ազնիվ եղիր՝ ասելով բաներ, որոնք գուցե երբեք չասեիր նոր-նոր հանդիպած մեկին:
Երբ տարիներ առաջ սկսեցի այս հետազոտությունը, մի դետալ գրավեց ուշադրությունս. էքսպերիմենտի երկու մասնակիցներ 6 ամիս հետո ամուսնացել էին, և լաբորատորիայի ամբողջ կազմին հրավիրել իրենց հարսանիքին: Ես կասկածանքով էի վերաբերվում այդ կարգի սիրուն, բայց, ինչ խոսք, գայթակղությունը մեծ էր: Երբ ես հնարավորություն ստացա ինձ վրա անել փորձարկումն՝ ինչ-որ մեկի հետ, որին ճանաչում էի, բայց ոչ այդքան լավ, չէի սպասում, որ կսիրահարվեմ:

Հոդվածի հրապարակումից հետո հանրային ուշադրությունը մեծ էր:

Ես սկզբում մերժում էի հարցազրույցների և մեդիայում միասին հայտնվելու բոլոր հրավերները: Հետո հասկացա. մարդիկ չէին ուզում պարզապես իմանալ՝ էքսպերիմենտն աշխատե՞ց, թե՞ ոչ: Նրանք ուզում էին իմանալ՝ իսկապե՞ս հաջողվեց ստեղծել իրական սեր, որը շարունակություն կունենար, և չէր լինի կարճատև հրապուրանք: Բայց դրա պատասխանը ես էլ չունեի: Մեր հարաբերությունները մի քանի ամսվա կյանք ունեին:
Դոկտոր Արոնն առաջին անգամ այդ հետազոտության մասին գրել էր 1997-ին: Նրանք հարցաշարն օգտագործել էին ոչ թե ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար, այլ քոլեջի ուսանողներին մտերմացնելու: Էքսպերիմենտն, իրոք, հաջողվել էր:
Ամիսներ առաջ մի քոլեջում դասախոսություն էի կարդում, մի ուսանող մոտեցավ և ասաց. «Ես փորձարկեցի Ձեր էքսպերիմենտը, չաշխատեց»: Հարցրի. «Դուք նկատի ունեք` չսիրահարվեցի՞ք»: Նա մի պահ դադար տվեց ու .«Դե, նա ուզեց որ ընկերներ մնանք»: «Բայց դուք ավելի լավ ընկերներ դարձաք, չէ՞: Էքսպերիմենտից հետո է՞լ կարծում էիք, որ իրար ավելի լավ ճանաչելու կարիք կա»: Նա գլուխը բացասաբար տարուբերեց: «Ուրեմն՝ աշխատեց»,- ասացի ես: Չեմ կարծում, որ նա այդ պատասխանն էր ուզում լսել:
Առաջին անգամ այս էքսպերիմենտի մասին իմացա, երբ 29 տարեկան էի ու բաժանվելու դժվար փուլում էի:

20 տարեկանից մենք միասին էինք, նա իմ առաջին իսկական սերն էր: Չգիտեի՝ կարո՞ղ եմ առանց նրա: Եվ ես շրջվեցի դեպի գիտություն: Մտածում էի` եթե զինվեմ ռոմանտիկ սիրո մասին գիտելիքով, էլ երբեք այդքան սարսափելի ու միայնակ չեմ զգա: Այդ ամբողջ գիտելիքն ինձ պետք եկավ: Հիմա ես ավելի համբերատար եմ սիրո հարցում, ավելի հանգիստ ու ինքնավստահ: Ինձ երաշխիք է պետք, որ նա ինձ կսիրի ոչ միայն այսօր ու վաղը, այլև հետո էլ:


[ newmag x ted ]



36 հարցերն օգնում են, որ լավ ճանաչես դիմացինիդ, բայց օգնում են, որ նա էլ քե´զ լավ ճանաչի: Սա էլ, կարծում եմ, հենց այն է, ինչ շատերս ուզում ենք սիրուց՝ ճանաչել միմյանց, տեսնել ու հասկանալ:
Բայց կարծում եմ, երբ բանը հասնում է սիրուն, մենք հակված ենք ընտրել պատմության կարճ տարբերակը:

Ավելի լավ է հարցնեք՝ ինչպե՞ս որոշեցիք, որ հենց նա է արժանի Ձեր սիրուն, ինչպե՞ս եք շարունակում միասին մնալ, երբ ամեն ինչ բարդանում է, ե՞րբ եք հասկանում, որ պետք է թողնել ու փախչել: Իսկ եթե ցանկանում եք իմանալ կարճ տարբերակը, կասեմ՝ մենք սիրահարվեցինք և դեռ միասին ենք: Ես շատ ուրախ եմ:
Բայց սիրահարվելը սիրել չէ: Սիրահարվելն ամենահեշտն է: Հոդվածիս վերջում գրել էի. «Մենք չսիրեցինք, մենք սիրահարվեցինք, որովհետև յուրաքանչյուրս այդպիսի ընտրություն արեց»: Հիմա մի քիչ սարսռում եմ, երբ կարդում եմ այդ տողերը. ոչ թե նրա համար, որ ճշմարտություն չէ, այլ որովհետև այն ժամանակ ընտրության բոլոր բաղադրիչները հաշվի չէի առել: Հաշվի չէi առել, թե քանի անգամ հնարավորություն կունենանք ընտրություն անելու:
Ուզում եմ, որ 36 հարցն ու պատասխանը բավարար լինեն սիրելու համար: Բայց փոխարենն ի՞նչ արեցի ես: Մեր հարաբերությունները միֆի վերածեցի, որին ինքս էլ չեմ հավատում: Եվ ուզում եմ կյանքս ապրել՝ ակնկալելով, որ այդ միֆն իրականություն է: Բայց իմ ունեցածը ինչ-որ մեկին սիրելու ընտրությունն է՝ հույսով, որ նա էլ ինձ կընտրի: Դա սարսափելի է, բայց այդպիսին է սերը:
http://www.ted.com/talks/mandy_len_catron_falling_in_love_is_the_easy_part?language=en

Տարածել