JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[ newmag x ted ] Միակողմանի պատմության վտանգը

[ newmag x ted ] Միակողմանի պատմության վտանգը

Ես գրող եմ և կցանկանայի մի քանի անձնական պատմություն պատմել միակողմանի  պատմության վտանգի մասին: Ես մեծացել եմ արևելյան Նիգերիայի համալսարանական թաղամասում: Մայրս ասում է, որ կարդալ սկսել եմ երկու տարեկանից, բայց ես կարծում եմ չորսն ավելի մոտ է իրականությանը: Կարդացածս բրիտանական և ամերիկյան մանկական գրքեր էին:
Գրել նույնպես սկսել եմ վաղ տարիքից: Եվ երբ 7 տարեկան էի, սկսեցի պատմություններ գրել: Իմ բոլոր հերոսները սպիտակամաշկ էին և կապուտաչյա, նրանք խաղում էին ձների մեջ և խնձոր ուտում, ճիշտ ինչպես իմ կարդացած գրքերում: Նրանք խոսում էին եղանակի մասին, թեև ես Նիգերիայից դուրս չէի եղել, ձյուն չէի տեսել և երբեք չէի խոսել եղանակի մասին, որովհետև դրա կարիքը չկար:
Ես համոզված էի, որ գրքերում հերոսները պետք է արտասահմանցի լինեին, այնպիսի նկարագարություններ լինեին, որոնց մասին ոչինչ չգիտեի: Ամեն ինչ փոխվեց, երբ ես ինձ համար բացահայտեցի աֆրիկյան գրականությունը: Այդ գրքերն օտարալեզու գրականության չափ հասանելի չէին, դժվար էր դրանք գտնելը:

Ես հասկացա, որ ինձ նման շոկոլադագույն մաշկ ունեցող գանգուր մազերով աղջիկները, որոնց վարսերը պոնիի պոչի պես ուղիղ չեն լինում, նույնպես կարող են հանդիպել գրականության մեջ: Եվ ես սկսեցի գրել այն մասին, ինչ գիտեի:

19 տարեկան էի, երբ մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ սովորելու: Ամերիկացի հարևանս, որի հետ նույն սենյակում էինք ապրում, շոկի մեջ էր: Նա հարցրեց, թե որտեղ եմ այդքան լավ անգլերեն խոսել սովորել ու ապշեց, որ ասացի` Նիգերիայում պետական լեզուն անգլերենն է: Նա ինձ հարցրեց, թե կարո՞ղ է լսել իմ «ցեղային երաժշտությունը», ու հիասթափվեց, երբ միացրի Մրայա Քերիի ձայներիզը:


[ newmag x ted ] Արտաքինն ամեն ինչ չէ, հավատացեք ինձ, ես մոդել եմ





Նա կարծում էր, թե ես չգիտեմ գազօջախն օգտագործելու ձևը: Բայց ինձ ապշեցրեց այն, որ նա ինձ խղճում էր նույնիսկ դեռ չտեսած: Կարծում էր` եթե աֆրիկացի եմ, պետք է խղճալ: Իմ հարևանուհին Աֆրիկայի մասին միակողմանի պատկերացում ուներ: Նրա պատմության մեջ աֆրիկացիները չէին կարող իր նման լինել, բացի խղճահարությունից ոչ մի այլ զգացմունք չէր կարող լինել մեր հանդեպ, և մեզ որպես հավասարի վերաբերվելու ոչ մի հնարավորություն:
Մի քանի տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո սկսեցի հասկանալ, թե ինչու հարևանուհիս այդպես արձագանքեց: Եթե ես մեծացած չլինեի Նիգերիայում, և միայն հայտնի նկարներով ձևավորված լինեին Աֆրիկայի մասին իմ պատկերացումները, դրանք կլինեին սիրուն բնության, գեղեցիկ կենդանիների, անհասկանալի մարդկանց, անիմաստ պատերազմների, աղքատությունից ու ՁԻԱՀ-ից մահացողների, իրենց իրավունքները չիմացող ու բարի, սպիտակ, օտար փրկիչներին սպասող մարդկանց երկրի մասին:
Աֆրիկայի մասին այս միակողմանի պատմությունը, կարծում եմ, արևմտյան գրականությունից է գալիս:

Պատմություններն ազդեցիկ են: Պատմություններն օգտագործվել են աքսորելու և զրպարտելու համար, բայց դրանք կարող են օգտագործվել նաև ուժ տալու և հումանիզմ քարոզելու համար: Պատմությունները կարող են արատավորել մարդու պատիվը, բայց կարող են նաև վերականգնել:
Կցանկանակի ավարտել այս մտքով. Երբ մենք մերժենք միակողմանի պատմությունը, երբ հասկանանք, որ որևէ բանի մասին պատմությունը չի կարող մեկը լինել, մենք կմոտենանք դրախտին:
http://www.ted.com/talks/chimamanda_adichie_the_danger_of_a_single_story?language=en

Տարածել