Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» գրքի

Տեղի ունեցավ Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Բասկերի անկախության պայքարը 30 տարի ուղեկցած ահաբեկչությունը խորը վերք է, որի մասին բասկերն առ այսօր նախընտրում են լռել։ 30 տարի առաջ կատարվածի մասին նախընտրում են լռել բոլորը, բացի մեկից: Ֆերնանդո Արամբուրուն վստահ է՝ վերքերը ամոքելու, եղածը ընդունելու

Ընդամենը մեկ կրակոց, որը խաթարում է 2 ընտանիքների բարեկամությունը: Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիքը» սիրո և ատելության, ընկերության և դավաճանության, հավատի ու հուսահատության մասին է:  Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է՝  գիրքն  իրականությանն առերեսվելու փորձ է. «Մարդու ճակատագրում ի հայտ է գալիս գաղափարականցաված լինելու պրոբլեմը:  Երբ երկու ընտանիքներ փոքրուց միասին են, ընկերներ են և կա ինչ որ գաղափար, որը նրանց բաժանում է, դարձնում է թշնամիներ: Մեկը դառնում է դահիճ, մյուսը՝ զոհ: Եվ հետո ինչպե՞ս պիտի նրանց ընտանիքները շփվեն: Երկու ընտանիքների մեջ հայտնված գաղափարը ասում է՝ եթե ինձ հետ չես, ուրեմն՝ դավաճան ես»:

 

Արամբուրուն պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունները դիտարկում է մարդու ճակատագրի կոնտեքստում։ «Հայրենիքը» հայերեն թարգմանած Ալիս Տեր-Ղեվոնդյանի խոսքով՝  վեպում գրողը ներկայացնում է հանուն անկախության պայքարը՝ ահաբեկչության սարսափելի հետևանքներով. «Նա ուզում էր, որ հասարակության մեջ վերսկսվի այդ թեմայի քննարկումը: Այս գիրքը Իսպանիայում ավելի շատ են սկսել կարդալ երիտասարդները: Թեև վեպը պատմական չէ, բայց հեղինակը աշխատել է լրագրողների ու պատմաբանների հետ: Ճշգրիտ ներկայացրել է կատարված իրադարձությունները»:

 

Գրականագետ Ամալյա Սողոմանոյանը  նշում է, որ Արամբուրուն բազմաթիվ հետաքրքիր գործեր ունի, բայց Հայրենիքը առանձնահատուկ է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է: Իսկ մարդկանց հետաքրքրում է, թե ի՞նչ են զգում մյուսները. «Արամբուրուն ապացուցում է, որ կա իսպանական գրականություն, լավ գրականություն»:

 

Արամբուրուի գիրքը արժանացել է հեղինակավոր մրցանակների, Իսպանիայում վերահրատարակվել է 12 անգամ, վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակ, նաև էկրանավորվել է: «Հայրենիքը» թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, կատալոներեն: Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի օժանդակությամբ այն այժմ կարելի է կարդալ նաեւ հայերեն:

Տարածել