«Երևանյան բեսթսելերը» հրապարակել է հոկտեմբերի ամենաշատ վաճառված գրքերի տասնյակը. 4-ը Newmag-ից է

November 17, 2021

«Երևանյան բեսթսելեր» նախագիծն այս անգամ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։ Բեսթսելերների ցանկը կազմում են տվյալ ամսվա վաճառքների հիման վրա: Թարգմանական գրականության առաջատարը Շառլ Ազնավուրի « La Bohème. Անցած օրեր » հուշագրությունն է, որը Newmag-ը թարգմանեց ու հրատարակեց հենց հոկտեմբերին։

Շառլ Ազնավուրի ամենածավալուն կենսագրականը՝ «La Bohème. Անցած օրերը», հոկտեմբերի ամենաշատ վաճառված գիրքն է։ Իր ամենածավալուն ինքնակենսագրականը հուզիչ ու դրամատիկ պատմությունների մասին է. թե ինչպես է հանդիպել ու կյանքը կապել իր երեք կանանց հետ, ինչպես է գոյատևել երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչ արկածներ է ունեցել Նյու Յորքում: Սա Ազնավուրի վեցերորդ գիրքն է, որ վերջին 3 տարվա ընթացքում Newmag-ը թարգմանում է հայերեն։

                                                               

Հոկտեմբերի հաջորդ բեսթսելլերը Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքն է։ 1980-ական թվականների ծիծաղելի և հուզիչ այս պատմությունը խորհրդային երկու տարբեր ազգերի ընտանիքների բարեկամության մասին է: Նարինե Աբգարյանի գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ: Այս պատմությունը, կարծես, խորհրդային մանկության վերհուշ է ու հոգեհարազատ է ոչ միայն հայ, այլև ԱՊՀ երկրների համար։ 

                                                              

Այս տարի Newmag-ը հայերեն ներկայացրեց Նարինե Աբգարյանի ևս մեկ գիրք՝ «Սիմոնը»։ Պատումը ներքաշում է մարդկային ճակատագրերի այնպիսի հորձանուտ, որ որևիցե մեկին մեղադրելն անհնար է դառնում: Նույնիսկ Սիմոնին, ով Բերդում ապրող որմնադիր է, որ վեպի ամենասկզբում մահանում է։ Նա երկար կյանք է ապրել, վայելել շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: 

                                                                 

Հոկտեմբերի վերջին բեսթսելլերը Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» թրիլլերն է։  Ըստ Ալեքս Մայքլիդիսի, «Կույսերն» ավելի շրջադարձային գործ է, ավելի խորը, ավելի հուզական: Խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ այս վեպի գործողոթյունների շրջադարձն ուղղակի ցնցող է, Մայքլիդիսը ևս մեկ անգամ ապացուցեց՝ կատարյալ է այս ժանրում: Գիրքը հայերեն թարգմանվել է համաշխարահյին պրեմիերայից մեկ ամիս անց։