Newmag-ը ներկայացնում է Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գիրքը (թրեյլեր)

February 26, 2024

Newmag-ը 2-րդ վերախմբագրմամբ և լրամշակմամբ ներկայացնում է Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գիրքը։ Հեղինակը 181 էջում ներառել է այն ամենն, ինչ հարկավոր է երիտասարդ ընթերցողին իր ապագան կառուցելու համար։ Գրքի գլխավոր գործընկեր՝ ԹԱՐԳԵԹԻՆԳ ընկերություն։

«Հաջողության թաքնված կողմը» գրքում կարող ենք ընթերցել պատմություններ հեղինակի կյանքից, գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, ինտերակտիվ նյութեր, պրակտիկ խորհուրդներ, բազմաթիվ մեջբերումներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված սկզբունքներ, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի մոտիվացվել և գնալ առաջ՝ փորձելու գտնել և բացահայտել իրենց սպասող հաջողության թաքնված կողմը։

Մարկետոլոգ Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը»  գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2022  թվականին։ Ինչպես վկայում է վերանագիրը, այն հաջողության հասնելուն ուղղված ձեռնարկ է, որն օգտակար խորհուրդներ ունի մասնագիտական կողմնորոշման, առաջնորդության, անձնային աճի վերաբերյալ։ Ըստ Գոռ Կարապետյանի, այս նյութերն արդիական են հատկապես մեր օրերում և հատկապես Հայաստանում։

Գիրքը հաջողության, անձնային աճի և մասնագիտական կողմնորոշման, և առաջնորդության մասին է։ Չկանգնել, չճահճանալ, սահմանել հստակ նպատակներ և իրագործել դրանք. Ահա այն առաջնահերթությունները, որոնք շեշտված են այս գրքում։ Այս խորհրդատվական ձեռնարկը հիմնաված է իրական մարդու իրական ապրումների ու փորձի վրա։

Հեղինակը յուրօրինակ բանաձևեր է առաջարկում, որոնք ունեն քայլերի հստակ հաջորդականություն։ Այն չի պարտադրում, չի հոգնեցնում, այլ առանց շտապելու, միաժամանակ հետ չընկնելով՝ նշում է ճանապարհը դեպի սեփական բարեհարմարություն։ Գիրքը նպատակային ուղեցույց է երիտասարդների համար, որ համարձակորեն ստանձնեն հաջողակ լինելու և այլոց հաջողակ դարձնելու պատասխանատվությունը։

Լրամշակված ու վերախմբագրված գիրքն արդեն հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։