[CinemaStar] Լեգոների մասին էպիկական նոր մուլտֆիլմը. «ԼԵԳՈ Նինջագո ֆիլմ»

September 21, 2017

Ռեժիսոր` Չարլի Բին, Փոլ Ֆիշեր
Դերերում` Օլիվիա Ման, Ջասթին Տերու, Ջեքի Չան, Դեյվ Ֆրանկո
Ժանր` մուլտֆիլմ, մարտաֆիլմ, կոմեդիա
Տևողությունը` 110 րոպե
Տարիքը` 6+
Նինջագո Սիթին օգնության է կանչում երիտասարդ Լոյդին՝ Կանաչ նինջային, և իր ընկերներին, ովքեր գաղտնի զինվորներ են և ԼԵԳՈ-ի մեծ վարպետներ: Քունգ ֆու մաստեր Վուի գլխավորությամբ նրանք պետք է հաղթեն չար դիկտատոր Գարմադոնին՝  չարագործին, ով պարզվում է Լոյդի հայրն է: Ռոբոտներն ընդդեմ ռոբոտների, որդին ընդդեմ հոր. էպիկական բախումը փորձությունների կենթարկի ոչ այդքան կարգապահ ժամանակակից նինջաներին: