2014-ի ալբոմները. THE LONDON SESSIONS

March 19, 2015

Mary J. Blige
THE LONDON SESSIONS

R&B և սոուլ երգչուհի Մերի Ջեյ Բլայջը 8 «Գրեմի» ստանալուց և աշխարհում 50 միլիոն ալբոմ վաճառելուց հետո կարող էր հանգիստ խղճով երկարատև արձակուրդ գնալ, սակայն շարունակում է աշխատել։ Չի կարելի ասել, թե սա Բլայջի լավագույն ալբոմն է կամ կարիերայի գագաթնակետը: Ոչ էլ ինչ-որ առանձնահատուկ բան կգտնեք ալբոմում, սակայն կա որակի մի նիշ, որից ցածր Բլայջը ցանկության դեպքում էլ չի կարող իջնել։