Խոհարարից տնտեսագետ և վերջում գրող. ով է «Կապարի համը» գրքի հեղինակը (տեսանյութ)

January 9, 2024

Մինչև քառասուն տարեկանում գրականության ասպարեզ մուտք գործելը՝ Մարիս Բերզինշը հասցրել է աշխատել խոհարար, տնտեսագետ, Լատվիայի Մշակույթի և Տնտեսության նախարարություններում: Հիմնել է Մշակույթի պետական Կապիտալի հիմնադրամը, ղեկավարել է նաև էլեկտրաէներգիայի կարգավորման խորհուրդը և Ռիգայի կոմունալ ծառայությունները կարգավորող խորհուրդը։ Եղել է նաև ներկարար, ինչպես «Կապարի համը» վեպի հերոսը։

Լատվիացի գրող, դրամատուրգ Մարիս Բերզինշը վեպի հայերեն հրատարակության առիթով Newmag֊ին պատմել է վեպի մասին։ Գրել սկսել է 2003 թվականից։ Մի օր որոշում է ընկերոջ պատմությունը գրել ընկերուհու համար։ Թղթին է հանձնում գրածն ու հասկանում, որ գրելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Կես տարի անց գործը պատրաստ էր նաև տպագրության համար։ Այսպես է ստեղծվել գրողի առաջին գիրքը՝ «Էրիկ Տրավմայի երազը»։ Բայց իսկական բեսթսելլեր դարձավ «Կապարի համը». 

«Լատվիայում գիրքը դարձավ բեսթսելլեր։ Երեք տարի ապրել եմ այն փողով, որ ստացել եմ գրքի համար։ Վեպս նաև բեմադրվել է։ Մեծ հաջողություն էր, ես չէի մտածում, որ այսպիսի հաջողություն կունենա գիրքը»։

Մինչև 40 տարեկանում գրականության ասպարեզ մուտք գործելը՝ Մարիս Բերզինշը հասցրել է աշխատել խոհարար, տնտեսագետ, Լատվիայի Մշակույթի և Տնտեսության նախարարություններում, հիմնել ու ղեկավարել է Մշակույթի պետական Կապիտալի հիմնադրամը, ղեկավարել է նաև էլեկտրաէներգիայի կարգավորման խորհուրդը և ռիգայի կոմունալ ծառայությունները կարգավորող խորհուրդը։ Եղել է նաև ներկարար, ինչպես «Կապարի համը» վեպի հերոսը։ Գրողը Newmag-ին պատմեց, թե ինչպես է ընտրել իր գրքի վերնագիրը.

«Պապիկս ուուցիչ էր։ Ցարական բանակի ու գերմանացիների բախումների ժամանակ, երբ, այսպես ասած, անկախության համար պայքար էր, նա վիրավորվել էր, փամփուշտը այտից մտել էր, կոկորդից դուրս եկել։ Ես նույնիսկ որսորդական խանութ, որտեղ կապարի կտորներ էին վաճառում, համը փորձեցի, ահավոր չէր, բայց մտածեցի, որ հետաքրքիր կլինի, որ հերոսս վիրավորվելուց հետո անընդհատ այդ համը զգում էր բերանում, հատկապես վախի պահին։ Այդպես ստեղծվեց Կապարի համի վերնագիրն ու պատմությունը»։  

Լատվիայում 2023 թվականի հոկտեմբերի 14-ին անցկացված «համաշխարհային թելադրության» տեքստն այս տարի գրել է Մարիս Բերզինշը։ Նա 300 բառով ներկայացրել է լատվիերենի գեղեցկությունը, ճկունությունն ու բարդությունը։ «Կապարի համը» վեպը լույս է տեսել «Մենք, Լատվիա. 20-րդ դար» մատենաշարով։ Լատվիացի գրողները գրել են քսաներորդ դարի տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած դեպքերի մասին գրքեր։ Ըստ քննադատների՝ Բերզինշի «Կապարի համը» վեպը հրատարակված տասներեք վեպերից ամենահաջողված է ։ 

Կարդացեք նաև