BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լատվիայի անկախության օրը՝ նոյեմբերի 18-ին, Newmag-

Լատվիայի անկախության օրը՝ նոյեմբերի 18-ին, Newmag-ը ներկայացրեց երկրի ամենահայտնի գրողի գործը՝ «Կապարի համը» (լուսանկարներ)

newmag-y-n

Լատվիայի առաջին հանրապետության հռչակման օրը՝ նոյեմբերի 18-ին, Commond Ground գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ Մարիս Բերզինշի «Կապարի համը» վեպի շնորհանդեսը։ Այս գրողը համարվում է լատվիական ժամանակակից գրականության ամենահայտնի գրողներից, իսկ ստեղծագործութ

«Մենք, Լատվիա և 20-րդ դար» մատենաշարի շրջանակում՝ 12 այլ ստեղծագործության հետ լույս է տեսել «Կապարի համը» գիրքը։ Գրաքննադատների կարծիքով, այն դարձավ ամենասիրված գործը։ Վեպը հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը. «Լատվիայում 20-րդ դարի տարբեր կարևոր ժամանակաշրջանների մասին գեղարվեստական գրքեր գրելու պատվերից հետո Մարիս Բերզինշը գրեց «Կապարի համը»։ Վեպը լույս է տեսել «Մենք, Լատվիա. 20-րդ դար» մատնաշարով։ Լատվիացի գրողները գրել են 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած դեպքերի մասին։ Ըստ քննադատների՝ Բերզինշի «Կապարի համը» վեպը հրատարակված 13 վեպերից ամենահաջողված է»։  

Գրքում իրադարձությունները տեղի են ունենում Լատվիայի համար շատ ճակատագրական ժամանակաշրջանում՝ 1939–1941 թվականներին։ Լատվիան այդ ժամանակ փաստացի կորցրել էր անկախությունը, բայց գրքում նոյեմբերի 18-ն ունի առանցքային նշանակություն։ Գրքում հեղինակը ցույց է տալիս հասարակության անտարբերությունը, մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Նրանցից մեկն էլ գրքի գլխավոր հերոսն է՝ ներկարար Մատիսը, որը ո՛չ ընդգծված հայրենասեր է, ո՛չ էլ նպատակ ունի հերոսական քայլեր անել։ Ավելին, մտածում է, որ գերմանացի խորթ հոր գնալուց հետո կարող է հանգիստ ապրել, չխառնվել քաղաքական կյանքին, բայց սկզբում գալիս են կոմունիստները, որոնց համար նա մասամբ գերմանացի էր թվում, հետո գալիս են նացիստները, որոնք արդեն նրան համարում են հրեա, քանի որ տղան իր սեռական կյանքը բարելավելու համար թլպատվել էր։ 

 

Նաիրա Խաչատրյան, «Կապարի համը» գրքի թարգմանիչ. «Շատ հետաքրքիր իրադարձություններ են սկսում տեղի ունենալ։ Նա վիրավորվում է, չի կարողանում խոսել ու ապացուցել, թե ով է իրականում։ Մատիսը նույնիսկ փորձում է իր տանը պահել հրեաների, որն այդ ժամանակ պետական հանցագործություն էր։ Շատ նուրբ ու հետաքրքիր անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը։ Գիրքն ավարտվում է հրեական գետտոյում տեղի ունեցող դեպքերով։ Հերոսները հիշում են Եղեռնը։ Լատվիացիները չեն հավատում, որ այն կարող է կրկնվել, այն էլ Ռիգայում։ Միամտորեն մտածում են, որ այդքան մարդու միաժամանակ սպանելը շատ բարդ է։ Բայց Ռիգայում գնդակահարվում, այրվում, աքսորվում են հազարավոր լատվիացիներ, հրեաներ»։  

 «Կապարի համը»  գրքի հայերեն հրատարակության խմբագիր Աննա Բախշյանի խոսքով, վեպում գեղարվեստական պատումից բացի, հեղինակը պարբերաբար ներկայացնում է այդ թվականների փաստեր՝ հատվածներ թերթերից, արխիվայհին նյութեր, տարբեր հասարակական ժողովներից մեջբերումներ, հայտարարություններ՝ նույնիսկ ծանոթություն։ Այդպիսով, գիրքը ոչ միայն հարստացել է, այլ նաև ստացել պատմագիտական արժեք.

«Գլխավոր հերոսը Երկրորդ աշխարհամարտի, Հոլոքոստի, երկու օկուպացիոն ռեժիմների ընթացքում փորձում է գլուխ հանել իր ապագայից, նրան հուզում են կանանց հետ իր բարդ հարաբերությունները, ընկերական շփումները։ Գրողը ցույց է տալիս, թե ինչպես են պատմական բուռն իրադարձություններն ու քաղաքական փոփոխություններն ուղիղ անդրադառնում սովորական մարդկանց ճակատագրերին։ Գրողի գիրքը բացառիկ է նաև պատմական տեսանկյունից։ Նա բավականին երկար ուսումնասիրություններ, հետազոտություններ է արել, արխիվային նյութեր է հավաքել տվյալ շրջանի մասին, որպեսզի գեղարվեստական գիրքը նաև լինի պատմական հենքով ու փաստավավերագրական տվյալներով»։  

 

Շնորհանդեսին ներկա Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ընդգծում է, որ գրքի հայերեն հրատարակությունը կարևոր քայլ է հայ-լատվիական հարաբերությունների համար. «Ուրախ եմ, որ Մարիս Բերզինշի վեպը հրատարակվեց հենց նոյեմբերի 18-ին։ Սա շատ կարևոր տարեթիվ է Լատվիայի համար։ Այսօր էլ Լատվիայում մեծ կարևորությամբ նշում են առաջին հանրապետության հռչակման օրը։ Տոնակատարությունները տեղի են ունենում հենց այս օրը, բայց նախորդ օրերին լինում են ոգեկոչման, հիշատակի արարողություններ։ Հայաստանում նույնպես հյուպատոսությունը նշում է այս տոնը։ Այս տարի, սակայն, որոշեցինք ոչ թե ավանդական տոնական միջոցառումներ անել, այլ Արցախից բռնի տեղահանված մոտ 3 հարյուր երեխաների հետ նշել Տիկինիկային թատրոնում»։  

 

Շնորհանդեսի վերջում հյուրասիրություն լատվիական ձևով՝ Ռիգայի հայտնի Բալզամով ու աղանդերով։ 

Կարդացեք նաև

 

Տարածել