Մենակ մնալու արվեստը. ինչպե՞ս հանգստանալ և վերազինվել

May 26, 2018

1. Առավոտը վաղ արթնացեք


Գոնե 30 րոպե սովորականից շուտ արթնանալը կօգնի այդ ժամանակն օգտագործել յոգայով զբաղվելու, առավոտյան մարզանք անելու կամ պարզապես սուրճ վայելելու` մեն-մենակ:

2. Աշխատանքային օրն սկսեք ու ավարտեք մենակության մեջ


Աշխատանքից վերադառնալիս գոնե 30 րոպե անցկացրեք մենակ: Կարող եք սուրճ կամ հյութ խմել սրճարանում, զբոսնել այգում, քայլել փողոցներով: Այդ ժամանակահատվածը կօգտագործեք մտքերը հավաքելու, նոր պլաններ ծրագրելու, հաջորդ օրվա կամ շաբաթվա ընթացքը պատկերացնելու:

3. Մենակ մարզվեք


Դուրս եկեք վազքի, կամ գնացեք սպորտ դահլիճ` մենակ մարզվելու: Այդ ժամանակահատվածն օգտագործեք երաժշտություն լսելու համար: Լավ երաժշտությունն օգնում է հանգստանալու և մտքերը հավաքելուն:


Կարդացեք նաև.



4. Օրվա ընդմիջման ժամն օգտագործեք հաճելիի համար


Ընդմիջման ժամը մի օգտագործեք սոցցանցեր մտնելու կամ էլեկտրոնային փոստը ստուգելու համար: Կան ավելի հաճելի զբաղմունքներ, օրինակ` ընկերների հետ զրույցը, թեկուզ` անիմաստ զրուցը:

5. Կանոնավոր մեկնեք հանգստի


Գալիս է պահ, երբ մտածում ես, թե բոլորը դեմ են քեզ: Ահա հենց այդ ժամանակ հիշեք` դուք ունեք հանգստի իրավունք, հանգիստ, որը պլանավորել եք, որը միմիայն ձերն է, ձեր ժամանակն է, ժամանակ, որը կարող եք տնօրինել այնպես, ինչպես ցանկանաք: Դա հանգստի ժամանակն է, հանգստի իրավունքը:
Յուրաքանչյուրին անհրաժեշտ է մենակ մնալ` թեկուզ շատ փոքր ժամանակով, բայց քիչ ժամանակն էլ կօգնի հանգստանալ, վերազինվել ու վերալիցքավորվել: Հիշիր, դու ունես դրա իրավունքը:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։