Ինչու չի կարելի վերցնել փողոցից գտնված իրերը

May 5, 2017

Գրեթե բոլորն էլ փողոցից որևէ կորցրած իր գտել և չեն իմացել՝ ինչ անել: Իհարկե, հաճելի է թանկարժեք իր գտնելը, բայց դա միևնույն ժամանակ  մարդուն հնարավորություն է տալիս դրսևորել իր դրական կողմն ու ետ վերադարձնել գտածը տիրոջը: Մարդիկ հաճախ պատահաբար փաստաթղթեր են կորցնում, պայուսակներ, գումար, հեռախոս և այլն, բայց երբեմն նրանք միտումնավոր են դրանք նետում՝ այդ կերպ իրենցից հեռացնելով նավսն ու չար աչքը:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԵԼ ՁԵԶ ՀԵՏ


Իրականում գտնված իրերից այդքան էլ օգուտ չկա, հնարավոր է, որ որևէ բան գտնելով որոշակի նյութական շահույթ ունենաք, կամ հաճելի անակնկալ լինի, բայց բացասական հետևանքներն ավելի շոշափելի կլինեն, չէ՞ որ յուրաքանչյուր իր կրում է տիրոջ էներգետիկան, և հայտնի չէ, թե կորցնողն ինչպիսի՞ մարդ է: Հավանական է, որ նրա հիվանդությունն ու դժբախտությունը գտնված իրի միջոցով ձեզ փոխանցվի:
Ավելի հավանական է, որ այն միտումնավոր են փողոց նետել, որպեսզի չարը փոխանցվի ուրիշին: Էքստրասենսին դիմելով, մարդիկ ուզում են, որ նա իրենց վրայից հանի չար աչքն ու անհաջողությունները, իսկ նա այդ ամենը վերջինս փոխանցում է ինչ-որ իրի վրա, որն էլ արդյունքում դեն են նետում:

ՎԵՐՑՆԵԼՈՒՑ  ԱՌԱՋ ՄՏԱԾԵՔ՝ ՁԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ


Շատ հաճախ նման իրերը  նետում են փողոցներում, այգիներում, հասարակական վայրերում, որպեսզի համոզվեն, որ ինչ-որ մեկն այն անպայման կգտնիՄիայն այս դեպքում կգնա փորձանքը կփոխանցվի այլ մարդու:Այդպիսի իրեր գտնելը շատ վտանգավոր է, դրանք կարող են ոչնչացնել ձեր կյանքը և նույնիսկ հասցնել  մահվան:
Իհարկե, շատ իրեր էլ մարդիկ անփութորեն են կորցնում: Դուք կարող եք առանց այդ գտնված իրերի էլ «յոլա գնալ», կարիք չկա ավելորդ անգամ ռիսկի դիմել: Հիշե՛ք, որ կարող է տերը հայտնվել, և ձեր օգնության կարիքն այլևս չլինի, փոխարենը դուք հեռու կմնաք անհաջողություններից կամ չար կաղարդանքից:   

ԳՏՆԵԼՈՎ, ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ  ՎԵՐՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԻՐԵՐԸ


Թանկարժեք մետաղներ. Սովորաբար թուղթ ու գիրը զարդերի վրա են անում: Հավանականություն կա, որ դրանց դիպչելով, դուք կփոխեք ձեր աուրան և կարգելափակեք ձեր հաջողությունները:
Ձեռագործ խաղալիքներ և տիկնիկներ. Դրանք հենց թուղթ ու գիր են խորհրդանշում, տեսնելով գետնին ընկած, պետք է շրջանցել:
Մետաղադրամներ. Ավանդույթի համաձայն, եթե փողոցից մարդիկ մետաղադրամ  են գտնում, կամ հսկայական կորուստ են ունենում, կամ հաջողությունն են վանում:
Խաչեր. Հատկապես հարկավոր է ուշադրություն դարձնել խաչերին։ Դրանք հաստատապես չեն կարող հաջողություն բերել։