10 միտք՝ Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքից

December 17, 2021

«Ընդհանուր հայտարար» գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 -ին՝ Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ։ Լինելով երկրի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, առաջին անգամ անկեղծորեն պատմել է իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։ Այս գիրքը Newmag-ի առաջին հրատարակություններից է, որը հրատարակվելուց օրեր անց նվիրել ենք հենց Ջասթին Տրյուդոյին՝ Հայաստան այցի ժամանակ։ Հրատարակչությունն առանձնացրել է հուշագրությունից տպավորիչ մտքեր՝ կյանքի, կրթության, ծնողների մասին։

1.Ուղևորություններից ձեռք բերված թերևս ամենաարժեքավորն այնն էր, որ ականատես էի լինում, թե հայրս ինչպես է որոշումներ կայացնում:

2. Իմ հետաքրքրությունն աճեց հատկապես, երբ մասնակից դարձա հորս ու այլ երկրների առաջնորդների հանդիպումներին: Նրանք երբեմն այնքան էին տարբերվում միմյանցից, որ ապշում էի, որ կարողանում էին արդյունավետ գործակցել: 

3. Քաղաքականությունը կենսակերպ դարձրած մարդիկ երբեմն տարվում են պայքարի թեժությամբ և մոռանում անձնական արժեքների մասին:

4. Ակնհայտ է, որ հեռու չենք գնա առանց ժողովրդի օգնության:

5. Ընկերնե'՛ր, հույսով և դրական լիցքերով եղեք: Ձեր երկիրն ունի ձեր կարիքը:

6. Եթե կառավարությունը դառնում է չափազանց եսակենտրոն, այն փոխարինվում է։ Եթե ժողովուրդը ցանկանում է քաղաքական նոր շարժում, այն ստեղծում է։

                                                                                  

7. Դասավանդման իմ՝ հաճախ ոչ ավանդական մոտեցումը փոքր-ինչ շփոթեցնում էր դպրոցի ղեկավարությանը, բայց պահանջված էր դարձնում ինձ աշակերտների շրջանում։ 

8. Գեղեցիկ մեքենան, իհարկե, շատ լավ է։ Բայց օրվա վերջում հիշեք, որ այն ընդամենը մեքենա է, Ա կետից Բ կետ հասնելու միջոց։

9. Մի օր հայրս ասաց մորս. «Եթե մահից հետո կյանք չկա, ուրեմն իմ արած որևէ բան ընդհանրապես նշանակություն չունի»։ Դա թերևս ամենատխուր խոսքն էր, որ հայրս երբևէ ասել էր։

10. Հայրս միշտ փորձել է մեր մեջ սերմանել, որ Տրյուդո ազգանունը ոչ թե արժույթ է, որը պետք է ծախսել, այլ պատասխանատվություն, որը պետք է կրել։

Իր մանկության, ծնողների ապահարզանի, մանկության բարդույթների, սիրելի գրքերի, քաղաքականության, ընտանիքի, հարաբերությունների մասին Ջասթին Տրյուդոն գրի է առել իր «Ընդհանուր հայտարար» գրքում։

Կարդացեք նաև