«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը (տեսանյութ)
Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը՝ նոր շապիկով, վերախմբագրված ու սրբագրված արդեն պատրաստ է: Սա Newmag և Օրակուլ հրատարակչությունների համատեղ հայ-ռուսական մատենաշարի առաջին գործն է: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հրատարակվել է 2015-ին, այն թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով։
Այստեղ ամեն ինչ սեր է, սեր բնության, իր գյուղի, գյուղի բնակիչների, երկրի պատմության հանդեպ, ծայրից ծայր սեր է: Սերը, որը դժվարություն, ձրկանք ու փորձություններ է տեսել: Ու նույնիսկ կատարյալ դատարկությունից, ի վերջո, ծնվում է սեր:
«Երկնքի փեշից կախված ծխնելույզներով» գյուղն ու բարդ և խոնարհ կերպարների անջնջելի մանրամասներով է շարադրված Նարինե Աբգարյանի գիրքը: Ըստ գքրի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի, գրողի պատմությունը մոգական ռելաիզմ է, Աբգարյանը գիրքը ներկայացրել է երևակայության պրիզմայով. «Այս գիրքն այնքան հոգեհարազատ է դարձել ինձ: Այստեղ ամեն ինչ սեր է, սեր բնության, իր գյուղի, գյուղի բնակիչների, երկրի պատմության հանդեպ, ծայրից ծայր սեր է: Սերը, որը դժվարություն, ձրկանք ու փորձություններ է տեսել: Ու նույնիսկ կատարյալ դատարկությունից, ի վերջո, ծնվում է սեր»:
Կարդացեք նաև`
Թարգմանիչը նկատում է՝ Աբգարյանի գործից նույնիսկ զգում ես, թե ինչ սիրով է լցված իր հայրենի գյուղի հանդեպ: Նույնիսկ օտարերկրացի ընթերցողները, կարդալով գիրքը, գալիս են Հայստան, այցելում Բերդ ու փնտրում Նարինեի նկարագրած վայրերը: Իհարկե, մառանը չեն գտնում, բայց հայտնաբերում են Աբգրայնի նկարագրած տաքուկ հերոսներին, վեպի հարազատ շունչը, համն ու հոտը: Ըստ «Երկնքից երեք խնձոր ընկավ»-ի խմբագիր Հայարփի Խաչատրյանի, հայկական ոգին Նարինե Աբգարյանը փոխանցում է յուրաքանչյուր ընթերցողի. «Ամբողջ պատմությունը ներկայացրել է սիմվոլներով, տարիքիային սահմանափակում չկա, քանի որ եթե դպրոցահասակը կարդա, կարող է թվալ՝ հայտնվել է կախարդական աշխարհում, ընթերցում է հրաշապատում հեքիաթ: Բայց սա Հայաստանի մասին է, լուսավոր կերպարներով ու տեսարաններով մեր հայրենքի, դրախտավայր Բերդի, ու նա չի հորինում ոչինչ, դու, որպես ընթերցող, հավատում ես հրաշքի, այնպես ինչպես Նարինեն է հավատում: Այդ հավատը փոխանցվում է քեզ, ու դու պատմության վերջում ականատես ես լինում այդ հրաշքին »:
Օտարերկրացի ընթերցողները, կարդալով գիրքը, գալիս են Հայստան, այցելում Բերդ ու փնտրում Նարինեի նկարագրած վայրերը: Իհարկե, մառանը չեն գտնում, բայց հայտնաբերում են Աբգրայնի նկարագրած տաքուկ հերոսներին, վեպի հարազատ շունչը, համն ու հոտը:
Կախարդական աշխարհի իրապատում հեքիաթում լեռնային գյուղի կախարդական մանրամասների նկարազարդումները կատարել է Սոնա Աբգարյանը՝ ընթերցողին պատկերների միջոցով փոխանցելով տեղանքի ու բնակիչների պատկերները. «Իհարկե, իմ աշխատանքները հենց գրքի սյուժեի հիման վրա են ստացվել: Կարդում էի մաս-մաս և պատմության շունչը վերարտադրում նկարներիս միջոցով: Գիրքը թելադրում էր՝ ինչ անել և ինչպես, բայց նաև խորհրդակցում էի Նարինեի հետ »:
Երաշտ, սով ու նույնիսկ երկրաշարժ՝ սա պատմության սկզիբն է, բայց պատմությունն ունի բոլորովին այլ վերջ, որը հրաշքի մասին է: Անգլիացի գրող Մերի Չամբերլեն «Երկնքից երեք խնձոր ընկավ»-ի մասին ասել է՝ տոկունության և սիրո մասին քնքուշ ու արտասովոր պատմություն է:
Նարինե Աբգարյան
5800 ֏
Նկարագրություն
Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։
Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: