[ Եկա, տեսա, հավնեցա ]. Ինչպես է կյանքը հայ կնոջ հետ

December 11, 2015

Կարել Հոֆստրան ծնվել է Նիդերլանդների հարավում գտնվող Լեյդեն քաղաքում: Որպես իրավաբան՝ Կարել Հոֆստրան կարող էր բարձր աշխատավարձ ստանալ, եթե մնար իր երկրում կամ ընտրեր եվրոպական այլ քաղաքում ապրելու հեռանկարը: 2005-ին ամուսնացել է հայուհու հետ ու արդեն տասը տարի հայաստանցի է: Ասում է՝ երբ որևէ երկրում այդքան ժամանակ ապրում ես, որոշ չափով այդ երկիրը դառնում է քոնը:
Նրան այստեղ շատ բաներ դեռ ապշեցնում են կամ մտահոգում: Նա իր եվրոպական ռացիոնալիզմով այստեղ դեռ չի կարողանում համակերպվել զուտ արևել յան իռացիոնալիզմի հետ: Բայց նրա հոգում դեռ թարմ են իր մոր մանկության հուշերը՝ դպրոցական դասագրքից շիկահեր, կապտաչյա հայերի մասին հուզիչ պատմություններով: