Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» (լուսանկարներ. տեսանյութ)

«Մաշկի խնամքի կանոնագիրք» կամ ինչպես ասում են ամբողջ աշխարհում՝ գիրք-աստվածաշունչ: Newmag հրատարակչությունը հայ ընթերցողներին է ներկայացնում Անջալի Մահտոյի վերլուծությունների ժողովածուն: Գիրք, որը 4 տարում թարգմանվել է 7 լեզուներով:
Գրքի հեղինակը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ու պահանջված մաշկաբաններից մեկն է: Մահտոն ունի սեփական կլինիկա Լոնդոնում: Նրա գիրքը հայերեն է թարգմանել Մոնիկա Կեսոյանը: Թարգմանչուհին ասում է՝ գիրքն առաջին անգամ կարդալուց հետո, միանգամից որոշել է Newmag-ի ղեկավարին առաջարկել այն թարգմանել հայերեն. «Գիրքն ընթերցելիս այնպիսի տպավորություն է, որ կարծես մաշկաբանի մոտ ես գնացել: Շատ հասկանալի է գրված, կարծես քո և մասնագետի հարցուպատասխանը լինի: Այս գիրքը կարդալու և հասկանալու համար պարտադիր չէ մասնագետ լինել»:
Գիրքի հայերեն տարբերակի խմբագիրը Տաթևիկ Բաղդասարյանն է: Նա ընդգծում է՝ գիրքը տալիս է ոչ միայն տեսական, այլեւ պրակտիկ խորհորդներ: Ընթերցողը ստանում է մաշկի խնամքի մասին տարրական գիտելիքներ՝ սկսած մաշկի կառուցվածքից: «Գիրքը օգնում է չտրվել միֆերին, չտրվել գովազդի հրապույրներին, տարբերակել կոմերցիան, առողջապահությունը, խնամքը: Օգնում է ճանաչել հիվանդությունը: Հետաքրքիր մի բան կա, առաջ երբ գնում էին աղջկա ձեռքը խնդրելու, նայում էին, որ հարսնացուն կարմիր այտեր ունենա: Այդ ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա հիվանդություն է. ռոզացեա»:
Այս գիրքը հեշտ է կարդալ եւ որպես սովորական ընթերցող, եւ որպես մասնագետ՝ նշում է մաշկաբան Էդուարդ Ավագյանը: Բժիշկ Ավագյանը համաձայնում է բրիտանացի մասնագետի գրեթե բոլոր խորհուրդների հետ: Մաշկաբանը ընդգծում է՝ կարդալով այս գիրքը՝ ընթերցողը կկարողանա հայտնաբերել այնպիսի նշաններ, որոնք կօգնեն հասկանալ խնդիրները ու ժամանակին դիմել մասնագետի: «Ցանկացած գիրք, ցանկացած հրապարակում, որտեղ կխպոսվի խալերի մասին, միայն օգուտ է տալիս: Կարդալով այս գիրքը, ընթերցողը կհասկան նաև, որ խալից կարող է առաջանանալ աշխարհի ամենաչարորակ նորագոյացությունը՝ մելանոման»:
«Մաշկի խնամքի կանոնագիրք» հայերեն է հրատարակվել բնական կոսմետիկա ստեղծող հայտնի ընկերության հովանավորությամբ: Գրքի գլխավոր գործընկերը Նաիրիան ընկերությունն է: Ընկերության հիմնադիր Անահիտ Մարկոսյանը շեշտում է՝ սա մաշկի խնամքի մասին գիտելիքների շտեմարան է: «Գիրքը կտա բազային գիտելիքներ, որոնք թույլ կտան ճիշտ ընտրություն կատարել: Այսօր համացանցում շատ ինֆորմացիա կա, դժվար է տարբերակել ճիշտն ու սխալը: Բայց այս գիրքը կօգնի կողմնորոշվել»:
Newmag-ի նոր գիրքը մաշկային խնդիրներ ունեցողների գլխավար խորհրդականն է արդեն 4 տարի: Այն հրատարակման պահից գլխավորում է Ամազոնի մաշկի խնամքի մասին գրքերի ցուցակը:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
