Նոր հետազոտություն. Ինչպես ճիշտ մաքրել ատամները

November 12, 2014

Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետներն ուսումնասիրել են ատամները մաքրելու ձևերը: 10 երկրների ստոմատոլոգիական առաջատար կլինիկաների մասնագետները և մասնագիտական ասոցիացիաները տարբեր եղանակներն են առաջարկել: Դրանք համեմատելիս մասնագետները որոշակի հակասություններ են նկատել:

Հասարակությունը ատամները ճիշտ մաքրելու և խնամելու լավագույն եղանակի վերաբերյալ հստակ պատկերացման կարիք ունի,- ասել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Օբրի Շեյհամը:


Ամփոփելով հետազոտության արդյունքները` փորձագետները կազմել են ատամները մաքրելու իդելական տարբերակը:
Այսպիսով, ատամները մաքրել օրական երկու կամ երեք անգամ: Անհրաժեշտ պայման է նաև խոզանակը պահել 45 աստիճան անկյան տակ` ուղղահայաց շարժելով, քանի որ այս ընթացքում հեռացվում են ատամների արանքում կուտակված սննդի մնացորդները, ատամնաքարերն ու ատամնափառը: Խոզանակի շարժումները պետք է կենտրոնացնել հատկապես մանրէների նկատմամբ խոցելի հատվածներում՝ կծվացքի մակերեսին և լնդերի հետ միացման երկայնքով:
Ընդ որում, խոզանակը հարկավոր է պահել գրիչի նման` երկու մատով: Հետազոտության հեղինակները պնդում են` ատամները պետք է մաքրել մեկ րոպեից ավելի: