Ովքե՞ր են Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գրքի թարգմանիչները (տեսանյութ)
Առաջին անգամ Newmag-ը ներկայացնում է գիրք, որի ստեղծման ճանապարհն անցել է ուսանողների ձեռքի տակով: Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող ուսանողուհին մեկ տարի առաջ Նյումեգին առաջարկել էր թարգմանել Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը:
Մոնիկան որոշեց՝ ընկերների հետ անել: Խումբը հավաքվեց, ուսանողները սկսեցին աշխատանքը, բայց մի քանի ամիս անց, երբ պատրաստ էր գրքի առաջին 100 էջը, թարգմանիչներին անակնկալ էր սպասվում:
Ուսանողները որոշեցին համոզել հրատարակչության ղեկավարին: Մի քանի անգամ հանդիպելուց, թիմի կազմի համալրումից ու մի քանի մասնակցի փոխելուց հետո սկսվեց թարգմանությունը:
Ի վերջո՝ հստակեցվեց թարգմանիչների ուսանողական կազմը: 4 աղջիկները հաջորդ հանդիպմանը պետք է ներկայանային աշխատանքով: Գնել Նալբանդյանի խոսքով մեծագույն խնդիրը մեկ միասնական լեզվամտածողությամբ ներկայացնելն էր:
Թարգմանչական խմբի ղեկավարի խոսքով տեքստը միասնական ձեռագրով ապահովելը շատ բարդ եղավ, հիմա վստահ է՝ այսպիսի առաջարկ եթե նորից ստանա, երկու անգամ կմտածի, նոր կորոշի:
Լիանա Զաքարյանը վստահ է, ընթերցողը չի էլ նկատի, որ մի քանի թարգմանիչ է աշխատել գրքի վրա, ընդհանուր գիծը գտնված է:
4-րդ թարգմանչուհին՝ Անի Սիրեկանյանը, հիմա Ուկրաինայում է: Ընդհանուր աշխատանքի արդյունքին կտեղականա համացանցով: Ուսանողները նշում են, Newmag-ը միակ հրատարակչությունն էր, որը հնարավորություն տվեց ուսանողներին ոչ միայն իրենց ուժերը փորձելու, այլ նաև մասնագետների հետ աշխատելու՝ պրոֆեսսիոնալ դաշտում:
Միշել Օբամա
3400 ֏
Նկարագրություն
Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: