Դոնալդ Քլինթո՞ն, թե՞ Հիլարի Թրամփ. ամերիկացիների ընտրության պատճառները

November 9, 2016

Արդեն 2 տարի աշխարհը քննարկում է փաստը, որ չնայած բոլոր նախադրյալներին՝ ԱՄՆ նախկին նախագահի կինը նրա նախկին կինը չդարձավ՝ հավակնելով դառնալ ապագա նախագահ: Թեկնածուներն ԱՄՆ-ում, անկասկած, առաջինն են իրենց անցյալի, բնույթի, հարակից հանգամանքների տեսակետից. մեկը կին է, մյուսը՝ ապաքաղաքական և անքաղաքավարի գործարար: Նրանց պատճառով ամերիկյան ընտրարշավն այս անգամ ոչ թե վերաբերում էր դեմոկրատ և հանրապետական գաղափարական պայքարին,  այլ շոշափում է պետության հենասյուները:

Ո՞վ է Թրամփը:


Անկասկած, «ամերիկյան երազանքն» իրականացնող, ազատ շուկային ու անկախ մրցակցությանը նվիրված,  ռիսկ սիրող,  դժվարություն, անհաջողություն հաղթահարող ու նույնիսկ հաջողությանը դիմացող դասական հանրապետական:

Ո՞վ է Քլինթոնը:


Տղամարդու վիրավորանքը վերապրած, ոտքի կանգնած, փոքրամասնությունների թիկունքին ու պատմություն կերտելու ճանապարհին կանգնած և, որ ամենագրավիչն է, թեկուզ սեռով պայմանավորված, բայց ամերիկացիների համար առանցքային՝ առաջինը լինելու մոլուցքո տարված պողպատյա դեմոկրատ:
Clinton's Photo by Mike Stone/Reuters,
Trump's David Becker/ getty images news/getty images