Թուրք-ամերիկյան դիվանագիտական դեմարշ. Ամեն ինչ նոր է սկսվում

October 10, 2017

Թուրքիայի առաջին քաղաքացիների վիզաներն ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում արդեն մերժել են: Փոխարենը ծանուցման թերթիկ են տրամադրել: Վաշինգտոնը և Անկարան վերջ տվեցին վիզաների տրամադրման գործընթացին տառացիորեն գրեթե նույն տեքստով:


Սա ԱՄՆ-ի հայտարարությունն է. «Վերջին իրադարձություններն ԱՄՆ կառավարությանը ստիպել են վերանայել ԱՄՆ առաքելության ու անձնակազմի անվտանգության վերաբերյալ Թուրքիայի կառավարության հանձնառությունը: Մեր դեսպանատան ու հյուպատոսարանների այցելուների քանակը նվազագույնի հասցնելու համար առայժմ շարունակվում է տվյալ գործընթացը՝ մենք միանգամից կասեցնում ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում»:


Թուրք-ամերիկյան դիվանագիտական դեմարշը նոր թափով է շարունակվում: Թուրքիայում որոշել են ձերբակալել ԱՄՆ հյուպատոսության 2-րդ աշխատակցին: Նրան որոնում են: Կնոջն ու որդուն հարցաքննել են: Մեղադրանքը նույնն է` աջակցություն 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցած ոստիկաններին, լրտեսություն:


Թուրքիայում ԱՄՆ դեսպանը բացատրել է, որ թուրք ոստիկանների հետ կապեր հաստատելը, խոսելը այդ աշխատակիցների աշխատանքային պարտականությունն էր: Թեև այդ աշխատակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, նրանց որևէ անօրինական գործողության մասին Թուրքիայի իշխանությունները ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին չեն տեղեկացրել, բայց պարտավոր էին:





Կարդացեք նաև.





Իրականում այս սկանդալի սկիզբը նկատվեց Նյու Յորքում` ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Էրդողանն այս անգամ էլ չի կարողացել Թրամփին համոզել Թուրքիային արտահանձնել իր գլխավոր թշնամի Գյուլենին: Ցանկալին չստացած և ընտրազանգված հավաքելուն հակված էրդողանն արտաքին քաղաքական ուղղությամբ խոսում է կոպիտ: Բացահայտ հայտարարեց` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին հենց ինքն է ուղիղ հրահանգել անմիջապես դադարեցնել ԱՄՆ քաղաքացիներին վիզայի տրամադրումը: «Թուրքիան իրավունք ունի Թուրքիայում ձերբակալել Թուրքիայի քաղաքացիներին», - ասում է Էրդողանը:


Վիզաների տրամադրումը կասեցված է անժամկետ: Ամն դեսպանատունը սպասում է իր աշխատակիցների նոր ձերբակալությունների: Մի քանիսը նույնիսկ դուրս չեն գալիս դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերից: Թուրքիան` միջազգային մեկուսացումից: