Ինչու Ucom ընկերությունը դարձավ Newmag Summer Fest-2022-ի գլխավոր հովանավորը (տեսանյութ, լուսանկարներ)

August 22, 2022

Արդեն երկրորդ տարին Newmag հրատարակչությունը հուլիսի 16-ին Երազ այգում անցկացնում է գրքի ամառային փառատոն: Մի ամբողջ օր առանց դադարի ու ավելի քան 10 ժամ տեղի են ունեցել գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդես, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխություն, տեսահոլովակի պրեմիերա, և գրքատոնը եզրափակվեց համերագային ծրագրով։

2021-ին այցելուների աննախադեպ հոսքից, ջերմ ու դրական գնահատականից հետո Newmag-ն արդեն տարին երկու անգամ է անցկացնում փառատոնը՝ ամռանն ու ձմռանը: 2002-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացվել: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում:

 

Newmag Summer Fest-2022-ին միացավ նաև  «Յուքոմ» ընկերությունը: Ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական ու գիտական բազմաթիվ ծրագրեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով,  օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարները:

Փառատոնի բացման խոսքում ընկերության PR ղեկավար Դիանա Մնացականյանն իր խոսքում ընդգծեց. «Ucom-ի կորպորատիվ մշակույթում մշտապես կարևորվել է կրթության դերը։ Մարդու զարգացմանը, աճին, մտքի ճկունությանը միտված մտածելակերպը ձևավորվում է գրքի շնորհիվ, որին այսօր հասանելիություն ունենք թե՛ թղթային, և թե՛ նորարարական՝ թվային տարբերակներով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն ընթերցել գիրքը, այլև լսել այն․ սարերում, ձորերում, ծովափին, ինքնաթիռում և ամենուրեք, եթե կա էկրան և գերարագ կապ արտաքին աշխարհի հետ։ Գիրք կարդալը բոլոր դարերում նորաձև է»:

 

Հավելենք, որ մինչ փառատոնը Ucom-ն անցկացրել էր նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում 4 հաղթողները հենց փառատոնի օրը ստացել են Newmag-ի գրքերից:

 

Կարդացեք նաև