Ունիսեքս. Տղամարդկանց հագուստը կանանց զգեստապահարանում

December 21, 2017

Առաջին տեղում «տղամարդկանց» կոշիկներն են, սա վերաբերում է, ինչպես տղամարդկանց համար ստեղծված շատ մոդելների, այնպես էլ լոֆերներին եւ փոքրիկ կրունկով կոշիկներին: Forbes Woman-ը հայտնում է, որ նույնը վերաբերում է նաև դենիմին ու վերնաշապիկներին:  
[gallery size="medium" columns="2" ids="49165,49166"]
Տիրապետելով պատմականերոն տղամարդկանց բաժին հասած մասնագիտություններին  ու ստանձնելով տղամարդկանց հատուկ սոցիալական տարբեր դերերը, կանայք, բնականաբար, յուրացրեցին նաև զգեստապահարանի պարունակությունը: Դրանցից որոշները նույնիսկ անդառնալիորեն այսօր համարվում են «կանացի»: Ջինսերն ու վերնաշապիկները, ինչպես նաև կոշիկների որոշ մոդելներ, դարձել են կնոջ զգեստապահարանի բազային ու գործնական կարևոր մասը: Հազիվ թե գտնվի կին, որը չունի գոնե մեկ ջինսից տաբատ կամ վերնաշապիկ:



Կարդացեք նաև․



Տղամարդու վերնաշապիկ


Ամբողջ երկայնքով կոճակներ ունեցող ժամանակակից վերնաշապիկները ստեղծվել են ոչ վաղ անցյալում` XIX դարում: Դրանք թողարկեց ամերիկյան Braun device in company ընկերությունը: Կանայք տղամարդկանց այդ վերնաշապիկները կրում էին ձիավարության ժամանակ: 1920-ականներին  սպիտակ վերնաշապիկներ կրում էին ազատարարները, իսկ 50-ականներին վերնաշապիկներն ապրեցին էվոլյուցիա ու վերածվեցին բլուզների: Այդ ժամանակ դրանք դարձան կնոջ զգեստապահարանի կարևոր ատրիբուտներից:
Դենիմ
Կանանց համար ստեղծված առաջին ջինսերը թողարկեց Levi’s-ը 1934 թվականին: Բայց դրանք շատ քիչ էին, ու խանութում կնոջ ջինս գնելն փաստացի անհնար էր: Կանայք ջինս գնում էին դեռահաս տղաների բաժնից: 1950-ականներին ջինսերի հետ կանայք սկսեցին նաև վերնաշապիկ կրել: Այդպիսի ոճում հայտնվում էին Մերիլին Մոնրոն, Կետրին Հեփբերնը, ավելի ուշ նաև` Ջեյն Բիրկինը:

FORBES