Ինչպե՞ս բացահայտել ձեր իրական առաքելությունը և բնածին տաղանդները

July 19, 2017

Ինչպե՞ս գլուխ հանել ինքներս ﬔզնից, հասկանալ, թե ինչ տաղանդներ և ինչ առաքելությունունենք, կօգնի այս չափազանց հետաքրքիրուսուﬓասիրությունը, որի հեղինակը հոգեբան Իվան Պիրոգոﬖ է: Հատկացրեք ﬕ փոքր ժամանակ ինքներդ ձեզ համար, վերցրեք թուղթու գրիչ և ծանոթացեք այն տեխնիկայի հետ, որը կոչվում է «Անհատի առաքելության վերլուծություն»:

ՔԱՅԼ 1-ԻՆ: ԳՐԻ ԱՌԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ


Առաջին քայլով պետք է փորձեք հիշել ձեր բոլոր երազանքները: Ինչի՞ մասին էիք երազում մանկության տարիներին, իսկ հասո՞ւն տարիքում: Գրեք այդ բոլորը, ﬕնչև այնպիսի զգացողություն չունենաք, որ աﬔն ինչ արդեն գրի եք առել: Բայց հաշվի առեք, որ ձեր երազանքները պետք է լինեն հենց ձերը և պետք է լինեն երազանք, այլ ոչ թե «առողջություն մտերիﬓերին» կամ «խաղաղություն աշխարհին» մաղթանքների շարքից: Դրանք պետք է լինեն ինչ-որ լավ բանի  մասին:

ՔԱՅԼ 2-ՐԴ: ԲԱԺԱՆԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ «ՈՒՆԵՆԱԼ» ԵՎ «ԼԻՆԵԼ» ԽՄԲԵՐԻ


Բոլոր երազանքները բաժանվում են երկու տեսակի՝ լինել ևունենալ: «Ունենալ» շարքի երազանքները ինչ-որ բանին տիրապետելու հետ են կապված՝ «Ես երազում եմ տան մասին, ﬔքենայի մասին», «Ես երազում եմ շատ փողունենալ» և այլն: այս երազանքները սովորաբար կապված են հասարակության ﬔջ ընդունված կարծրատիպերի հետ: Այնպես որ, ճիշտ կլինի դրանք ﬕ կողմ դնել և շարունակելուսուﬓասիրել «լինել» շարքի երազանքները: Դրանք շատ ավելի ﬔծ հետաքրքրություն են ներկայացնում իրենցից: Բանն այն է, որ դրանք անﬕջականորեն կապված են ﬔր բնածին տաղանդների հետ: Մենք սովորաբար երազում ենք ինչ-որ ﬔկը լինելու մասին՝ առաջնորդվելով այն հակուﬓերով, որոնքունենք ի ծնե: Բացի այդ «լինել» շարքի երազանքներն իրականացնելով՝ դուք չեք էլ նկատի, թե ինչպես կիրականանան նաև «ունենալ» շարքի երազանքները:

ՔԱՅԼ 3-ՐԴ: Ի՞ՆՉՆ ԷՐ ՁԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԹՐԹԻՌ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ


Շարունակում ենք աշխատել «լինել» շարքի երազանքների հետ: Փորձեք հիշել պահեր, երբ դուք հեռուստացույցով կամ իրականում տեսել եք որոշակի մասնագիտությունների տեր մարդկանց, գուցե կարդացել եք նրանց մասին և հիացել եք նրանցով, ներսում ինչ-որ բան թրթռացել է, և դուք էլ ﬔծ ցանկություն եքունեցել նրանց դերում հայտնվելու: Շատ հնարավոր է, որ այդպիսի պահերի դուք կարծել եք, որ դա անհնարին է, բայց, ﬕևնույն է, այդ թրթիռը վկայում է այն մասին, որ դուքունեք այդ գործի հանդեպ որոշակի հակուﬓերու տաղանդ: Գրի առեք այդ մտքերը, անգամ եթե դրանք չէիք ներառել երկրորդ քայլը կատարելու ընթացքում:

ՔԱՅԼ 4-ՐԴ: ԻՆՉՈ՞Վ ԷՐ ՁԵԶ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ԶԲԱՂՎԵԼ


Այս աﬔնին ավեացրեք այն գիտելիքներնու հմտությունները, որոնք յուրացնելիս դուք առանձնահատուկ հաճույք էիք զգում: Ի՞նչն էր ձեզ հատկապես հեշտ տրվում, գուցե լեզուներ սովորե՞լը կամ թվաբանությո՞ւնը: Իսկ ի՞նչն է դուր եկել արդեն ավելի հասուն տարիքում: Հիշեք այդ աﬔնը և լրացրեք ձեր ցուցակը:

ՔԱՅԼ 5-ՐԴ: ԳՆԱՀԱՏԵՔ ԵՐԱԶԱՆՔԵՐԸ


Հիմա նորից աչքի անցկացրեք երազանքների ցանկը և ստուգեք. ո՞ր երազանքը ընթերցելիսու պատկերացնելիս եք դուք վերապրում այդ ներքին թրթիռը: Մտեք ցանկալի դերի ﬔջ, այն դերի, որի մասին գրել եք ձեր երազանքում: Պատկերացրեք, որ դա արդեն իրականություն է: Ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք տեսնում, ի՞նչ եք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր զգացողություններին, գնահատեք ձեր հույզերիուժգնությունը 1-ից 10 բալային համակարգով:

ՔԱՅԼ 6-ՐԴ: ԱՆԽՂՃՈՐԵՆ ԱԶԱՏՎԵՔ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


Հիմա ջնջեք բոլոր այն երազանքները, որոնք աﬔնից քիչ ﬕավորն են ստացել նախորդ քայլի ընթացքում: Այդ երազանքներից կարող եք հենց այս պահին հրաժարվել: Դրանք ձեզ համար այլևս ակտուալ չեն:

ՔԱՅԼ 7-ՐԴ: ԽՄԲԱՎՈՐԵՔ ՈՐԱԿՆԵՐԸ


Եվ այսպես, ձեր առջև այն ցանկն է, որում ներկայացված են ձեր տաղանդները՝ ձևակերպված երազանքների տեսքով: Դրանք դեռ կույտով լցված են իրար վրա: Ուշադիր նայեք ցանկին և պատասխանեք այս հարցերին՝ ո՞ր կետերը այս ցանկից կարելի է խմբավորել, որո՞նք են կապված ﬕմյանց հետ: Օրինակ, եթե ձեր երազանքների ցանկում կան «Ուզում եմ ճանապարհորդել», «Ուզում եմ գրող դառնալ», «Ուզում եմ սովորել օտար լեզուներ» կետերը, ապա դրանք հրաշալի կարելի է համադրել ﬕմյանց հետ և կստացվի պարզապես հրաշալի ﬕ ծրագիր: Խմբավորուﬓ ավարտելով՝ դուք ﬕանգամային պարզ կնշմարեք ձեր իրական առաքելությունն այս աշխարհում:

ՔԱՅԼ 8-ՐԴ: ԱՆՎԱՆՈՒՄ ՏՎԵՔ ԱՅԴ ԽՄԲԵՐԻՆ


Նայեք խմբավորուﬓերին և անվանուﬓեր տվեք դրանց: Անվանման ﬔջ պետք է ընդգծել ձեր բնածին տաղանդը՝ «Մարդկանց օգնելու կարողություն», «Շրջապատը գեղեցկացնելու կարողություն», «Մարդկանց գեղագիտական արժեքներ նվիրելու ցանկություն», «Տեղեկատվություն փնտրելու և դա վերլուծելու կարողություն» և այլն, և այլն:

ՔԱՅԼ 9-ՐԴ: ԳՏԵՔ ԿԱՊ ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ


Մենք համարյա մոտեցել ենք ավարտին: Այժմ հարկավոր է խմբավորուﬓերին տված անվանուﬓերը գրել նոր ցուցակում: Նայեք այդ նոր ցուցակին և մտածեք, թե ինչպես կարող է ﬔկի գոյությունը նպաստել մյուսի գոյությանը: Փորձը ցույց է տալիս, որ դրանք ﬕշտ փոխկապակցված են լինում ﬔկ մարդու մոտ: Ենթադրենք, ինչ-որ ﬔկի խմբավորուﬓերի անվանուﬓերն են «Տեքստեր, հոդվածներ, վերլուծություններ գրելու կարողություն», «Մարդկանց հոգեբանական օգնություն տրամադրելու ցանկություն», «Հասարակության առջև ելույթունենալու կարողություն»: Պարզ է, որ այս աﬔնը ձևավորում է հրաշալի փակ շղթա, որի ﬕ օղակի գոյությունը արդեն իսկ պայամանվորում է մյուսի լինելը, և վերջ, մարդը գտել է իր առաքելությունը:

ՔԱՅԼ 10-ՐԴ: ԳՏԵՔ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Գուցե այս քայլը ձեզ համար արդեն ավելորդ կլինի, քանի որ վերջնականապես բացահայտած կլինեք ձեր իրական առաքելություննու անելիքները, իսկ եթե ոչ, ապա կատարեք նաև այսու հաջորդ քայլը: Մտածեք և գրի առեք բոլոր հնարավոր տարբերակները ձեր տաղանդները իրական կյանքում կիրառելու համար: Ո՞ր ոլորտում պետք է գործունեություն ծավալեք: Գուցե ձեր տաղանդները ﬕայն ﬔկ մասնագիտության չեն համապատասխանում: Որքան շատ լինեն տարբերակները, այնքան լավ:

ՔԱՅԼ 11-ՐԴ: ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԿՅԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ


Կիրառման հնարավոր տարբերակները գրի առնելուց հետո գնահատեք նաև այդ տարբերակները՝ 0-ից 10 բալային համակարգով: Այս պահից սկսած արդեն վերջնական պարզ կլինի այնուղղությունը, որը արժանի է ձերուշադրությանը: Հենց այդուղղությունը ձեզ կբերի հաջողություն, երջանկություն և, իհարկե, լավ եկամուտ: Չէ՞ որ եթե գիտես, որ այդ գործում դու բնածին տաղանդունես, գործերն առաջ կընթանան ավելի ﬔծ վստահությամբ և ոգևորությամբ: