Ինչպես է հնարավոր կեղծել ԱՄՆ նախագահական ընտրությունները. ընտրահամակարգի բացատրություն

January 20, 2017

ԱՄՆ-ում նախագահական ընտրակարգն աշխարհում ամենախրթինն ու խճճվածն է: Այստեղ հնարավոր է՝ մարդկանց մեծամասնությունն ընտրի մեկին, բայց նախագահ ընտրվի նրա մրցակիցը: Ու չնայած դրան, ի տարբերություն պարզ, ուղիղ քվեարկությամբ նախագահ ընտրող երկրների՝ ԱՄՆ-ում պարտված թեկնածուն երբեք չի հայտարարում կեղծ ու անարդար ընտրությունների մասին, մեղադրանքներ չի ներկայացնում և ավանդույթի համաձայն՝ հրապարակավ շնորհավորում է հաղթողին: