[ ԴԻՏԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ] Հյուսիսային Կորեայի մասին պատմող Վիտալի Մանսկիի «Արևի շողերի տակ» ֆիլմը

July 12, 2016

Ժամանակակից ռուսական վավեգրության ամենավառ և միանշանակ ամենատաղանդավոր կինոգործիչներից մեկը՝ Վիտալի Մանսկին բազմիցս խաղացել է լայն լսարանի նյարդերի հետ (ինչ արժեն միայն աղմկահարույց «Անատոմիա «Տատու» և «Կուսությունը»)։Որոշ կադրեր ապշեցնում են իրենց սիմետրիայով, ճարտարապետությամբ, կառուցվածքով։ Անհավականորեն հնազանդն ամբոխը ցուցադրում է իր անսահման պաշտամունքը, որը հաստատուն կերպով մոտենում է մարազմին։ Ռուս ռեժիսորի հստակ և աներկբա վերջաբանը պարզապես տրագիկ է. երբ փոքրիկ աղջկան, ֆիլմի գլխավոր հերոսուհուն խնդրում են չլացել և արտասանել մի ուրախ բանաստեղծություն,նա սկսում է փառաբանել Մեծ Հաջորդողին։ Ութ տարեկան աղջիկը։ Ամենայն լրջությամբ։