«Այս հատորը Տիգրանի բաց նյարդն է». տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Common Ground Books & Spirits գրախանութ-սրճարանում Newmag-ը ներկայացրեց քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորը։ Շնորհանդեսին «Անապատի հազար տարին» ներկայացրեցին գրքի խմբագիր Նազենի Ղարիբյանը, արևելագետ ընկ
Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Իսկ այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում: Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում:
«Անապատի հազար տարի» գրքի խմբագիր Նազենի Ղարիբյանը ներկայացնելով հոդվածների ժողովածուն, ասաց, որ հեղինակն 4-րդ հատորում պարբերաբար զգուշացրել է սպասվող արհավիրքների մասին. «Եթե ընթերցեք, կտեսնեք, անընդհատ կրկնում է` «Ինչպես զգուշացնում էինք, ինչպես ասում էինք…»: Տիգրանը ինքը որքան էլ կարող էր դաժանորեն ճշմարտացի լինել, միևնուն է, մնում էր լավատես ու մինչև վերջ էլ պնդում էր, որ կա ճանապարհ, կան լուծումներ և այս գրքում, ինչպես որ նախորդ բոլոր հատորներում, կան բանալիներ, և նա ոչ թե կանխատեսել է, այլ ասել, որ եթե այս ճանապարհով ենք գնում, այս արդյունքն ենք ունենում, եթե մյուսով, ուրեմն սրան կհասնենք: Եվ մի ճանապարհ էլ կար, որն իր համար վատթարագույնն էր. հենց Ղարաբաղի կորուստն էր ու այս իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»:
Exoriente Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ Արտակ Ապիտոնյանի կարծիքով, Հայրապետյանի այս հատորն ամենակարևորն է, որովհետև նկարագրվում է այն ամենը, ինչի միջով մենք անցել ենք. «Եթե նախորդ հատորներում ամփոփված են մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված քաղաքական մոդելներն ու դրանց հնարավոր պրոյեկցիաները` հայաստանյան իրականության վրա, այս հատորը Տիգրանի բաց նյարդն է: Ինձ համար այս հատորը Տիգրանի պարբերաբար կանչն է. «Ի՞նչ եք անում, տղերք` սկսած 1991-ից:»
Exoriente Հայաստանի արևելագետների միության նախագահ, Ամերիկյան համալսարանի դասախոս, Տիգրան Հայրապետյանի համակուրսեցի Արսեն Գասպարյանի խոսքով, Տիգրան Հայրապետյանը եղել է քաղաքական մտքի ու քաղաքական փիլիսոփայության հիմնադիրներից մեկը: Նա նկատեց, որ թեև Հայրապետյանը քաղաքագիտական կրթություն չի ստացել ու ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, բայց նրա հոդվածները քաղաքագիտական լուրջ վերծություններ են. «Զարմանում ես, որովհետև այն ժամանակ քաղաքագիտություն գոյություն չուներ Հայաստանում: Զարմանում ես, թե ինչպես Տիգրանը կարող էր բացառիկ ճշգրտությամբ վերլուծել տարբեր գործընթացներ` կապված Հայաստանի ու տարածաշրջանի հետ»:
Ըստ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեկսանյանի, Տիգրան Հայրապետյանի հատորները մի առանձնահատկություն ունեն, յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ փնտրում է. «Ճկուն դասական է, կուզենաս գտնել այդ այսօրվա իրականությանը քննադատությունը` կգտնես, կուզենաս գտնել այսօրվա իրականության բացատրությունը` դա էլ կգտնես»:
Տիգրան Հայրապետյանի ընկերը, դերասան և ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, որը նրա պատմվածքի հիման վրա բեմադրել է «44 աստիճանի տակ» ներկայացումը, հիշեց Տիգրանի խոսքերը. «Ասում էր այն, ինչ հիմա խոսում ենք, դու կսարքես պիես ու կբեմադրես: Ցավոք սրտի ինքը չկա, բայց չհասցրեցինք պիես սարքել, ընդամենը 2 էջ պատմվածք էր, որը բեմադրվեց Համազգային թատրոնում: Տիգրանն այն մարդն էր, որը մտածում էր ազգային, որն այժմ անհրաժեշտ է բոլորին: Շատ կուզեմ, որ սցենարիստներն ու բեմադրիչները շատ անդրադառնան Տիգրանի գրածներին, որովհետև փոխանցվելու է սերնդե սերունդ»:
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող Քնարիկ Ջալաթյանի խ ոսքով եթե Տիգրան Հայրապետյանը ողջ լիներ, թույլատրելիի սահմանում չէր պայքարի Սովետական միության ուրվականի դեմ, այլ կխոսեր Արցախի մասին, իրերը կկոչեր իրենց անուններով. «Հաճախ, երբ մեզ` անկախության սերնդին երբ ասում են ձեր վրա մեծ բեռ կա` այս ամեն ինչի տակից դուրս գալու, մենք օգնություն ենք ակնկալում մեր ավագ սերնդից: Ինձ թվում է Տիգրան Հայրապետյանի այս հոդվածներնը հենց այդ օգնությունն են, որ անհրաժեշտ է մեզ ` մտածելու ու ցույց տալու ճանապարհը»։
Կարդացեք նաև
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
