Ստեֆան Քոչոյան. ձոն ջազի, կյանքի ու Երևանի

June 13, 2017

Ջազային ինդուստրիայում այսօր աշխարհում հայտնի և ամենաազդեցիկ մարդիկ Երևանում ջազ են վայելում հենց փողոցում տարածված սրճարան-ներում: Երևանը փոխել է դեմքը. հռչակավոր անհատականությունները հայտնվել են մեր կողքին, գուցե հարևան սեղանի մոտ են: Պետք է պարզապես ճանաչել նրանց ու հաճելի շփման առիթը բաց չթողնել
Կողքիս հայտնի արգենտինացին չէ, բնականաբար, բայց հարևան սեղանին ջազային աշխարհի ազդեցիկ մարդկանցից մեկն է, հուշում են ծանոթներս: Ո՞վ է: Լրագրողական հետաքրքրությունս անմիջապես գործի է անցնում: Ընդգծված շրջանակներով ակնոցի տակից ուշադիր ուսումնասիրում է սմարթֆոնի էկրանը, որը պարբերաբար թրթռում է նոր հաղորդագրության լույսից: