VIZA դեպի երաժշտական նոյեմբեր. Mezzo Production-ը ունի նոր անակնկալ

November 3, 2017

VIZA-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խումբն իրեն նկարագրում է, որպես ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ, որտեղ միաձուլվում են սոցիալականը, մշակութայինը և հոգևորը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում հայկական դուդուկով: Խմբում դուդուկը կատարում է Ջիվան Գասպարյան Կրտսերը:

Համերգին Ջիվանը կատարումներ է ունենալու թե իր խմբի կազմում՝ Վիզայի հետ, թե համաշխարհային ճանաչում վայելող Սեբուի հետ: Միայն այդ դեպքում հայկական ֆոլկը միաձուլվելու է ամերիկյան POP երաժշտության հետ: Սեբուն հանրահայտ, Գրեմմի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound»երգով և Սիրուշոյի հետ կատարած «Vuy Aman» դուետով: