Ինչպես մշակվեց և իրագործվեց «Զոդ» Օպերացիան և որքանով է այն այսօր արդիական (տեսանյութ)
«Օպերացիա Զոդ » աշխատությունը գիրք-զգուշացում է. այն, ինչ եղել է 100 տարի առաջ, կրկնվում է այսօր։ Մեկ դար առաջ թուրքերի թիրախում էր հայտնվել Սոթքը: Հիմա էլ է Սոթքը դարձել Հայաստանի համար ճակատագրական վայր։ Newmag-ի նկարահանող խումբը նկարահանումներ է իրա
Դեպի «Զոդ» օպերացիայի կենտրոն՝ Սոթք, ճանապարհն անցնում է Թուխ Մանուկի մոտով. հազարամյակների պատմություն ունեցող մատուռի լեգենդի մասին պատմում է նաև թշնամին։ 1919-ի սկզբին՝ Վարդենիսը շրջափակման մեջ պահելիս, նրանք զգացել են ոչ միայն մատուռի զորությունը, այլև՝ Սուրբ Աստվածածնի։ Վանքի շրջակայքը մերոնց պաշտպանական հենակետն էր՝ խրամատներ, դիրքեր մինչև «Զոդ» օպերացիան այստեղից էին ամիսներ շարունակ հետ մղում գրոհները՝ նկատում է գրքի հեղինակներից՝ Ավետիս Գրիգորյանը. «Հայ զինվորները եկեղեցու թմբուկի պատուհանների մոտից հետևում էին, որ հենց Մեծ Մասրիկի կողմից թուրք մոտենար, տեղեկացնեին: Ընկներ Վարդենիսը, Սևանի հարավ-արևելյան ավազանը կորցնելու էինք»:
Այդ ժամանակ Վարդենիսում հայտնվել էին հազարավոր թուրք վարձկաններ, նրանք պիտի կազմակերպեին զինված դիմադրությունը ՀՀ-ի դեմ։ «Զոդ» օպերացիան սկսելուՃիշտ պահն էր: Այն ժամանակ Զոդ, հիմա՝ Սոթք. այստեղ 2000 տարի հայեր են ապրել, ու ընդամենը 200 տարի՝ թուրքեր: Օպերացիայի տարում Զոդում մուսուլմաններ էին ապրում, որպես կանոն՝ մեծահարուստ թուրքեր։ Դա է պատճառը, որ հենց Սոթքն է դառնում թուրքական ապստամբության կենտրոն։ Այդ տարվա ամենաուշագրավ դրվագը դավադրությունն էր Սիլիկյան երիտասարդ եղբայրների դեմ։
Թուրքերը Ալեքսանդր ու Արշակ Սիլիկյաններին դիմավորում են աղուհացով, խոստանում պետական գներով վաճառել հացահատիկ ու անասնակեր։ Վերջնական բանակցությունների համար Սիլիկյաններին հրավիրում են խոշոր կալվածատիրոջ տուն հատուկ հյուրասիրության՝ ընդգծում է հնագետը. «Գիշերը տեղի է ունենում սոթքյան դավադրությունը, ադրբեջանցիները որոշում են սպանել զինվորականներին՝ մոտ 20 հոգու»:
Մեկ ու կես ամիս թուրքերը հրաժարվում էին վերադարձնել իրենց սպանած-գլխատած զինվորների մարմինները, բանագնացներին ճանապարհում էին կրակով, Զոդը լցվել էր վարձկաններով։ Հայկական կողմին մնում էր մի ելք՝ կարևորագույն տարածքը վերադարձնել ուժով։
«Զոդ» օպերացիան սկսվում է զուռնա-դհոլով՝ խաղաղության առաջարկով։ Կար հստակ որոշում՝ խաղաղ բնակչությունը չպիտի տուժեր։ Օպերացիան ղեկավարում էին գեներալներ Դանիել Բեկ-Փիրումյանը, սպանված Սիլիկյաննների ազգական Մովսես Սիլիկյանը, Ալեքսանդր Շնեուրը։ Փայլուն օպերացիայի 5 օր ու հայկական զորքը վերցնում է Զոդը՝ առանց կրակոցի՝ Սևանի ավազանը ամբողջությամբ մաքրելով մուսուլմաններից. «Հայկական կողմը մեկ գրոհով կարողանում է ազատագրել տարածքի բոլոր գյուղերը։ Ադրբեջանցի վարձկանները փախչում են »:
«Զոդ» օպերացիայից 100 տարի անց հնագետների ուսումնասիրությունը այս տարածքում է կանգ առնում։ Ու հենց այս բլուր, որն անվանում են Տիգրանաբերդ։ Միջնադարում սա հայկական մեծ գերեզմանատուն էր: Պատմական փաստերը կան, մնում է հնագիտականը։ Ու սկսվում է հետազոտության հաջորդ՝ պեղումների փուլը. «Ենթադրվում է, որ մեկ ամիս չհուղարկավորված մարմինները թաղվում են հենց այստեղ՝ հայկական գերեզմանատանը»:
Բլրի հյուսիսային մասում՝ եղբայրական գերեզմանում հայտնաբերել են մի քանի կմախք ու գանգեր: Հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք երիտասարդների են, 20-րդ դարասզբի։ Մի քանի գլուխներ մարմնից առանձնացված են։ Հնագետների տպավորությամբ՝ նախապես կտրված. «Ու բոլորը տղամարդիկ․ մեծ է հավանականությունը, որ այստեղ են թաղվել ամիսուկես չթաղված հայ զինվորականները։ Ոչ մի իր չկար հետները, դա էլ է համընկնում պատմական տվյալներին՝ ադրբեջանցիները հրաժարվում էին հայ զինվորականների հագուստն ու գույքը տրամադրել, ոչ մի ատրիբուտ չի հայտնաբերվել»:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)
- [Շնորհանդես] «Օպերացիա «Զոդ»». բացառիկ ու հիմնաքարային պատմագիտական հետազոտություն Սոթքի բնագծի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչպես ստեղծվեց «Օպերացիա «Զոդ»» գիրքը. Հեղինակների բացառիկ մանրամասները (տեսանյութ)