Գլխավոր Հոդվածներ

Ինչպես ստեղծվեց «Օպերացիա «Զոդ»» գիրքը. Հեղինակներ

Ինչպես ստեղծվեց «Օպերացիա «Զոդ»» գիրքը. Հեղինակների բացառիկ մանրամասները (տեսանյութ)

newmag-y-n

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը 3 տարի առաջ հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ: Հաղթողներից Արսեն Բոբոխյանի ու Ավետիս Գրիգորյանի ներկայացրած թեման վերաբերում էր 1919 թվականի տեղի ունեցած «Զոդ» օպերացիային և այդ տարիներին հայ-ադրբեջանական բախումներին: Հեն

Ինչպե՞ս հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ պահել Գեղարքունիքի մարզը, ինչո՞ւ էին ադրբեջանցիները ցանկանում Սևանի տարածքը և ինչ պատահեց ի վերջո: Պատմական հարցադրումների համար պատասխանները փնտրել են հայ հնագետները: Նրանք ուսումնասիրել են 1919 թվականի «Զոդ» օպերացիան: Պատմության մեջ այն հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներում:

 

 

«Օպերացիա Զոդ»» գրքի հեղինակներից Արսեն Բոբոխյանի հավաստմամբ, հարուստ նյութի առաջին աղբյուրը դարձել են բնակիչները, ու հենց բանասացների հիշողության շնորհիվ, վերականգնվել է պատմական այս կարևորագույն ժամանակաշրջանը, որին հաջորդել են պատմագիտական աղբյուրների ու պեղումների երկար փուլերը. «Սոթքյան հանգույցը, հակամարտությունը Սոթքում, Զոդ օպերացիայի հնագիտական ապացույցները՝ սրանք են գրքի հիմնական ուղղությունները: Գուցե վերնագիրը թվա, թե միայն պատմագիտական նյութ է, բայց հնագիտական տեսանկյունից հարուստ նյութ կա աշխատությունում»:

                                                                                

Հայ-ադրբեջանական բախումների վայրերում իրականացվել է հնագիտական աշխատանք: Այդպիսի հետազոտությունն առաջին անգամ է և պարունակում է բացառիկ տեղեկություն: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ «Զոդ» օպերացիան առաջին հերթին կարգապահական գործողություն էր՝ ընդգծում է Ավետիս Գրիգորյանը.«1918-ին սկսվեցին ապստամբությունները, Ադրբեջանն ուներ նպատակ՝ Սևանի ավազանը համալրեր իր կազմի մեջ: Չէին ճանաչում Հայաստանի մաս: Վարդենիսի ժողովուրդը սկսում է հերոսական ինքնապաշտպանություն և իրականացնում Զոդ օպերացիան: Գյուղացիները գիշեր-ցերեկ հերթապահում էին: Սա հերոսական պատմություն է»:

 

  

Ըստ գրքի հեղինակների, հնագիտական ուսումնասիրության ծավալն ընդգրկում է Սոթքի շրջանը, Վարդենիսը, Սոթքի ոսկու հանքերն ու Քարվաճառը: Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմություն ունեն։ Սա պատմական իրողություն է, որը գրքի միջոցով պետք է հասնի ուսումնական հաստատություններ ու փոխանցվի սերնդեսերունդ:

 

 

Կարդացեք նաև

Տարածել