Գլխավոր Հոդվածներ

«Վտվտիկի օրագիրը» գրքի հերոսների մասնակցությամբ սե

«Վտվտիկի օրագիրը» գրքի հերոսների մասնակցությամբ սերիալ, մուլտֆիլմ, դեմքերով նոթատետր, փազլ ու էմոջի (տեսանյութ)

newmag-y-n

«Վտվտիկի օրագիրը» ոչ միայն կարող ենք կարդալ, այլ նայել՝  կա շատ հետաքրքիր սերիալ ու մուլտ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան 2010 թվականին էր: Այն սուպերպոպուլյար սերիալ է, որը սիրում են և՛ ծնողները, և՛ երեխաները: 

Ինչպես գրքում, այնպես էլ այս հերոսների մասնակցությամբ մյուս հետաքրքիր գործերում գլխավոր հերոսը միայն Գրեգը չէ: Բոլոր ծիծաղելի պատմությունների մեջ նրա հետ է նաև ընկերը՝ Ռոուլը. «Ես չեմ հասկանում, թե ինչ է պատահել տղաների հետ ամառային արձակուրդների ընթացքում. միջուկային պայթյո՞ւն, գիտական անհաջող փո՞րձ. լավ է, որ գոնե նորմալ մարդ կա, որ չի փոխվել, թե չէ դպրոցը կնմանվեր հրեշների շոուի»:  

Դուք էլ համաձայնեք վտվտիկի հետ, չէ՞, որ արձակուրդներից հետո դպրոց վերադառնալն ամենադժվար բանն է, մանավանդ որ բոլորը մեծացել են, Գրեգը՝ ոչ: Նույնիսկ հարմար նստարան գտնելը Գրեգի համար բարդ ու անլուծելի խնդիր է։ Լավ է, որ գոնե Գրեգի կյանքում Ռոուլը կա:   Սերիալում, ֆիլմում Դուք կտեսնեք, թե ընկերներն ինչ փորձությունների են հանդիպում։ Երկու ընկերները նույնիսկ դպրոցական ճաշարանում տեղ չունեն:    

«Վտվտիկի օրագիրը» գիրք է, սերիալ ու մի ամբողջ ակումբ: Ընթերցողները կարող են իրենց սիրելի հերոսի մասին ամեն ինչ իմանալ այստեղ՝ https://www.wimpykidclub.co.uk/:  Վտվտիկի օրագրի՞ց եք ուզում, կարող եք ինքներդ ստեղծել, էմոջինե՞ ր՝ այո՛, կան: Ամեն ինչ, ինչ ուզեք. հորինել են մեզ համար, որ կարդանք, դիտենք, լսենք ու տեսնենք Վիմպիկին ու հասկանանք տխուր օրերից հետո հաստատ գալիս են ուրախ ժամանակներ։

Կարդացեք նաև

 

Տարածել