15 պատճառ օրական առնվազն 15 րոպե քայլելու համար

March 16, 2018

1. Բարձրացնում է տրամադրությունը
Զբոսանքը տարամադրություն է բարձրացնում, հատկապես, երբ քայլում ես ոչ թե մարզասրահում, այլ` մաքուր օդին: The Benefits of Exercise for the Clinically Depressed ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսանքը լավ հակադեպրեսանտ է:
2. Արթնացնում է կրեատիվությունը
Եթե ներշնչանքը կորել է ու չգիտեք` ինչպես վերադարձնել, ձեզ կօգնի էներգետիկ զբոսանքը: Քայլքը խթանում է կոնվերգենտ ու դիվերգենտ մտածողությունը, որոնք սերտ կապ ունեն արվեստի հետ:
3. Լավ հակաալերգիկ միջոց է

Ալերգիկ սեզոնին զբոսանքը կօգնի ազատվել փռշտոցից ու քորից:
4. Կնվազեցնի նյութափոխանակության համախտանիշի ռիսկը
Նյութափոխանակության համախտանիշը առողջական խնդիրների համալիր է, որի մեջ մտնում են արյան ճնշումը, շաքարի բարձր պարունակությունը, ավելորդ քաշը: Այն շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու երիտասարդ տարիքում մահվան նախանշան է: Նյութափոխանակության խախտման համախտանիշի պատճառը նստակյաց աշխատանքն է: Բայց դրա դեմ պայքարի անվճար միջոց կա՝ աէրոբիկա: Քայլքն առողջության համար պայքարի ամենալավ միջոցն է:
5. Երկարացնում է կյանքը

Ամենօրյա պարապմունքները կօգնեն երկարացնել կյանքի տևողությունը մինչև 7 տարի: Հավանականությունը մեծ է, որ այդ տարիները կապրեք հաճույքով, քանի որ շատ քայլող մարդիկ երջանկության ու բավարարվածության ավելի մեծ զգացում ունեն:

6. Կօգնի խնայել

Ֆիտնես ակումբում պարապմունքների աբոնեմենտը մարզչի ծառայությունների հետ միասին կարող է թանկ արժենալ: Ոտքով քայլելու համար հավելյալ սարքավորումներ ու ծախսեր հարկավոր չեն: Բավական է միայն ընտրել մեկ զույգ հարմար կոշիկ;
7. Երկարացնել երիտասարդությունը

Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք պարբերաբար քայլում են, ավելի երիտասարդ են, քան նրանց ծույլ հասակակիցները:
8. Կարգավորում է քունը

Պարբերաբար քայլող մարդիկ ավելի լավ են քնում, ավելի քիչ են տառապում անքնությամբ: Լիարժեք հանգիստը երկար ու առողջ կյանքի գրավականն է:
9. Կնվազեցնի սթրեսը

Ժամանակակից աշխարհում սթրեսը հազվադեպ երևույթ չէ: Այն շատ է վնասում ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Սթրեսի դեմ ամենաարագ ու արդյունավետ միջոցը քայլքն է: Այն հանգստացնում է նյարդերն ու օգնում է լիցքաթափվել: մաքրում է գիտակցությունն ու բարձրացնում կարտիզոլի մակարդակը:
10. Խթանում է ուղեղի աշխատանքը
Զբոսանքն օգտակար է ոչ միայն մարմնի, այլ նաև ուղեղի համար: Ըստ հետազոտության` պարբերական զբոսանքը մարզում է հիշողությունը, արագ ընկալելու հատկությունն ու նվազեցնում է Ալցհեյմերի համախտանիշի առաջացման ռիսկը:
11. Ցավազրկում է

Պարզվել է, որ զբոսանքն օգնում է ուժեղ ցավերի դեքպում: Եթե նույնիսկ ցավերն ամբողջությամբ չանցնեն, քայլքը կօգնի ավելի հեշտ հաղթահարել դրանք:
12. Ամրացնում է ոսկորները

Ամուր ոսկրային հյուսվածքները օստեոպորոզից, ողնաշարի դեֆորմացիայից խուսափելու գրավական է: Քայլեք ու ամրացրեք ձեր ոսկորները:
13. Լավացնում է տեսողությունը

Տարիքի հետ տեսողության խնդիրներ ունենում են բոլորը, բայց աերոբիկ ծանրաբեռնվածությունն ու քայլքը կօգնեն խուսափել դրանց վաղաժամ ի հայտ գալուց: Քայլքը պահպանում է աչքերի առողջությունը:



Կարդացեք նաև.



14. Լավ առիթ է ժամանակ անցկացնել մտերիմների հետ

Միայնակ զբոսնելն, իհարկե ունի իր առավեելությունները, բայց ընկերների կամ հարազատների հետ զբոսնելն ավելի առողջարար է: Միասին զբոսնելիս կարող եք հանգիստ շփվել ձեր ընկերների կամ հարազատների հետ, ձեզ չեն խանգարի համակարգիչը կամ հեռուստացույցը:
15. Կանխարգելում է հիվանդությունները

Ֆիզիկական ակտիվությունը կախարդական հաբ է: Այն կանխարգելում է քաղցկեղը, դիաբետը, սրտի ու թոքերի շատ հիվանդություններ: Բացի այդ, զբոսանքն ի տարբերություն այլ դեղամիջոցների, չունի կողմնակի ազդեցություններ, դեղատոմսի կարիք էլ չկա:

LIFEHACKER