Դրամապանակ. Ամենաթանկից մինչև ամենապահանջվածները

December 16, 2015

Ճիշտ գույն և չափ. կարևոր է նաև, թե ինչ նյութից է պատրաստված: Ցանկալի է՝ բնական: Եվ, ամենակարևորը, այն երբեք չդատարկեք մինչև վերջին գրոշը: Փողը դրամապանակ բերելու՝ ֆենշույի կանոններն են: Հնագույն ժամանակներում, սակայն, դրապանակի տեսքին քիչ էին ուշադրություն դարձնում: Առաջին դրամապանակները պայուսակ էին հիշեցնում: Եգիպտացիները դրանցում պահում էին թանկ քարեր, խոտաբույսեր և կարևոր իրեր, որոնք նրանց պետք էին գալու նաև հանդերձյալ կյանքում: Ասորեստանցիներն ու բաբելոնցիները կտավից էին դրամապանակ՝ փոքրիկ պարկ, կարում և այն ամրացնում գոտուն: Հռոմեացիներն առաջինն էին, որ կաշվից քսակ կարեցին ու այն զարդարեցին: