Wi Fi-ի ձայնը. Լսողություն կորցրած բրիտանացին որսում է անլար ինտերնետի հնչյունները

November 18, 2014

Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպես է հնչում Wi-Fi-ը: Տարիներ առաջ ինտերնետ ունենալու համար լսում էինք Dail-up մոդեմի ձայնը, այդ սիմֆոնիան ամենասպասված էր, նրա յուրաքանչյուր նոտան նվագում էր օգտատերերի նյարդային լարերի վրա:

Դանդաղ Dail-up-ից հետո առաջարկում ենք լսել՝ անլսելի Wi-Fi-ի ձայնը: Բրիտանացի Ֆրենք Սուեյնը կարողանում է լսել Wi-Fi-ի արձակած ձայները, ինչը մարդու լսողությանն անհասանելի է: Սուեյնը 20 տարեկանից աստիճանաբար կորցրել է լսողությունը: Բրիտանացու մոտ Wi-Fi-ի ձայնը լսելու գաղափարը առաջացել է լսողական սարքի օգտագործման ժամանակ:

Ես լսում էի այն, ինչը սարքն էր որոշում, որ պետք է լսեմ: Տատանման լայնույթը բավական ցածր էր: Այդ ժամանակ էլ մտածեցի՝ ինչու պետք է ինժեներները որոշեն, թե ինչ կարող եմ ե′ս լսել:

Այդպես ստեղծեց Phantom Terrains նախագիծը: Սուեյնի մեթոդը թույլ է տալիս լսելի դարձնել Wi-Fi-ի ազդանշանները: Ձայնը կախված է միացման արագությունից, ծածկագրման ալգորիթմից և այլ տվյալներից: Այն գեներացվում է տարբեր կետերի հաղորդելիության հիմքի վրա: Հեռվում տեղադրված ռոութերից ստացված ազդանշանները ցածր կտտոցների ձայն ունեն: