ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես «Քամուց քշվածները» ֆիլմը կերտեց Հոլիվուդի ռ

Ինչպես «Քամուց քշվածները» ֆիլմը կերտեց Հոլիվուդի ռեկորդների պատմությունը (տեսանյութ)

newmag-y-n

1936 թվականին լույս տեսավ Մարգարետ Միտչելի առաջին ու միակ՝ «Քամուց քշվածները» վեպը: Գրական գործի հրատարակումից անմիջապես հետո Հոլիվուդը հետաքրքրվեց վեպով։ Էկրանավորման իրավունքները այն ժամանակվա համար անհավանական բարձր գնով՝ 50 հազար դոլարով գնեց պրոդյու

«Քամուց քշվածներ» ֆիլմը փոխել է 2 ռեժիսոր։ Ի վերջո գործն ամբողջացնում ու ավարտին է մոտեցնում պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկը: Նա Ռետի դերում տեսնում էր Կլարկ Գեյբլին։ Բայց քանի դեռ դերասանը զբաղված էր այլ նախագծերով, Սելզնիկը մի քանի անգամ փոխում է սցենարը։ Սկարլետի դերի համար հայտարարվում է համաամերիկյան քաստինգ։ Գլխավոր դերասանուհուն ընտրելու համար ծախսվում է 6 մլն դոլար։ Միտչելի հերոսուհուն մարմնավորելու փորձ կատարեց 1400 դերասանուհի, ընտրվեցին 30-ը։

Ընտրվեց Վիվիեն Լին՝ բացառիկ գեղեցիկ անգլուհի, որը սակայն չէր կարողանում խոսել ամերիկյան հարավի առոգանությամբ։ Այդուամենայնիվ, Սելզնիկը համաձայնեց Վիվիենի թեկնածությանը։ Ամերիկյան հարավի խոսելաոճը ստանալու համար էլ խոսքի վարպետների վարձեցին։

Նկարահանումները ծանր էին ընթանում։ Դերասաններն աշխատում էին շաբաթը 7 օր, երբեմն գիշերը։ Ֆիլմում ներգրավվել են 59 դերասան, էպիզոդիկ դերերի համար՝ ավելի քան 2000 մարդ, 1100 ձի, 375 այլ կենդանի և 450 սայլ և կառք: Ֆիլմի համար կարվել են ավելի քան 5500 զգեստ և կոստյում:

Ֆիլմը էկրան բարձրացավ 1939-ի դեկտեմբերին։ Որքան էլ զարմանալի է, ֆիլմի համաշխարհային պրեմիերան Հոլիվուդում չանցկացվեց։ Գրքի հեղինակը՝ Մարգարետ Միտչելը, հրաժարվել էր մեկնել Լոս Անջելես։ Այդ պատճառով ֆիլմի պրեմիերան կայացավ Ատլանտայում, 1939-ի դեկտեմբերի 15-ին Ատլանտայի լեփ-լեցուն դահլիճում  Մինչև վերջին րոպեն սակայն հայտնի չէր, Միտչելը կգա՞ կինոթատրոն, թե՞ ոչ։

                                                                                    

Միտչելը մասնակցեց կինոդիտմանը։ Նա կկոցել էր աչքերը և արագ արագ թարթում էր՝ կուրացնող լուսավորության պատճառով։ Եվ վերջում խոսեց․ «Այս ֆիլմն էմոցիոնալ մեծ փորձառություն էր։ Ես հիացած եմ պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկի համարձակությամբ ու նվիրվածությամբ, դերասաններին ճշգրիտ ընտրելու ունակությամբ»։

Ֆիլմն անհավանական հաջողություն ունեցավ։ Այն ստացավ ռեկորդային թվով Օսկարներ՝ ներկայացված լինելով 13 անվանակարգում, շահեց 10-ը։ Կնոջ գլխավոր դերի դափնին ստացավ Վիվիեն Լին։ Մրցանակ ստանալիս դերասանուհին ասում է. «Եթե ես թվարկեմ բոլոր այն մարդկանց անունները, որոնց շնորհակալ եմ, երկար կտևի։ Նույնքան՝ որքան ֆիլմը։ Ուստի ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դեյվիդ Սելզնիկին՝ խիզախումի, նվիրումի և անդրդվելիության համար»:

Կարդացեք նաև

Սա առաջին գունավոր և ամենաերկար ֆիլմն է, որն արժանացել է Օսկարի: Առաջին անգամ Օսկար ստացավ սևամորթ դերասանը։ Երկրորդ պլանի դերակատարման համար ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին արժանացավ Հեթի Մակդենիելը։ Հետաքրքրական է, որ 1939-ին դերասանուհուն թույլ չտվեցին նստել սպիտակամորթ դերասանների հետ, և նա իր Օսկարի մասին իմացավ միջանցքում։ Եվ միայն մրցանակը ստանալու համար նրան թույլ տվեցին մտնել դահլիճ։

«Քամուց քշվածները» ֆիլմը փոթորկել էր նաև ամերիկյան կինովարձույթը։ Այն մինչև հիմա համարվում է համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենից շատ գումար հավաքած ֆիլմը։

Տարածել