11 մանրուք, որոնք տղամարդիկ նկատում են կանանց մեջ (նույնիսկ եթե կանանց այդպես չի թվում)

April 5, 2017

Ձեր անհատականությունը


Ձեր անհատականությունից է կախված, նա ձեզ հետ լուրջ հարաբերություններ կստեղծի, թե ոչ: Ու՞մ է պետք է նախանձ, ստախոս և կոպիտ աղջիկը:

Ձեր եղունգները


Կանայք սովորաբար եղունգները գեղեցկացնում են նորաձևության կամ այլ կանանց ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնելու համար: Բայց շատ տղամարդիկ իսկապես ուշադրություն են դարձնում կանանց եղունգներին: Տղամարդիկ դրանից հասկանում են, թե որքանո՞վ է կինը խնամում իրեն:

Ձեր ֆինանսական վիճակը


Սա մանր, բայց կարևոր հարց է տղամարդկանց համար: Եթե կինը տղամարդուց ավելի շատ է վաստակում, նա պետք է մտածի, կարո՞ղ է համակերպվել այդ մտքի հետ: Եթե կինը քիչ է վաստակում, տղամարդը պետք է հասկանա, արդյո՞ք կինը նրա հետ փողի համար է շփվում, թե ոչ:

Որքա՞ն եք երջանիկ


Ոչ ոք չի ցանկանում շփվել դժբախտ, տառապյալ կնոջ հետ, որն իր շուրջը նկատում է միայն վատը:

Ձեր ինքնագնահատականը


Տղամարդիկ սիրում են հաճոյախոսություններ անել, բայց անընդհատ կնոջը համոզել, որ նա գեղեցիկ է և ինչ-որ բանի արժանի է, ցանկացած տղամարդու ուժերից վեր է: Ցածր ինքնագնահատականով կինը պետք է միայն բռնակալներին, որոնք զոհ են փնտրում:


Կանանց մասին կարդացեք նաև՝



Ձեր ճաշակը


Նորաձևությունը միայն կանաց համար չէ, տղամարդիկ նույնպես դրա վրա ուշադրություն են դարձնում: Շատերի համար կարևոր է, թե ինչպե՞ս եք հագնված: Այն կարող է կարևոր գործոն հանդիսանալ, կցանկանա՞ ձեզ հետ ծանոթանալ, թե ոչ: Որոշ տղամարդկանց համար, օրինակ, բարձրակրունկ կոշիկները իսկական ֆետիշ են:

Որքա՞ն եք սոցիալապես ակտիվ


Ինչպես կնոջն է դուր գալիս այն տղամարդը, որը ունի շատ ընկերներ և ակտիվ կենսակերպ է վարում, այնպես էլ տղամարդն է ցանկանում այնպիսի կնոջը, որին շատերն են հավանում: Սա չի նշանակում, որ դուք պետք է տիկին Համահանճարը լինեք, բայց պետք է սեփական կյանքը ունենաք, որպեսզի դուր գաք տղամարդուն:

Որքա՞ն է առողջ ձեր միտքը


Եթե տղամարդը լուրջ հարաբերություններ է ցանկանում ձեզ հետ կառուցել, նա ուշադրություն կդարձնի, որքա՞ն եք ինքնավստահ և կարո՞ղ եք գլուխ հանել ամենօրյա գործերից:

Ձեր ժպիտը և ծիծաղը


Տղամարդիկ պաշտում են սա կանանց մեջ: Ահա, թե ինչու են ամենաուրախ կանայք գրավում շատ  տղամարդկանց ուշադրությունը:

Ձեր հոտը


Շատ տղամարդիկ պարզապես խելագարվում են կնոջ օծանելիքի, շամպունի կամ կրեմի հոտից: Այն վերհիշելու ամենաուժեղ գործոնն է:

Որքա՞ն եք բաց սիրո համար


Տղամարդիկ նկատում են, ինչպե՞ս եք վերաբերվում իրեն և նոր հարաբերություններին: Հազվադեպ է պատահում, որ տղամարդու հանդեպ լավ տրամարդված կնոջը կարող է մերժվել:

Աղբյուրը