Ինչո՞ւ է փոխվում կնոջ և տղամարդու մարմինը 30-ից հետո

September 17, 2016

Տարիների ընթացքում մարդու մարմինը կորցնում է իր ձգվածությունն ու փոխում տեսքը և պատճառը որքան էլ որ տրամաբանական է՝ շատակերությունն է:
Ժամանակի ընթացքում մարդը ուտում է ավելի շատ և սպառում քիչ էներգիա: Սննդաբանները խորհուրդ են տալիս 30-ից հետո օրվա ընթացքում տղամարդիկ սնվեն 2000 կկլ , կանայք` 1600 կկլ: 
Եվ այսպես, ինչո՞ւ է քաշն ավելանում տարիների ընթացքում.



  • ԱՄՆ-ում և Եվրոպայում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ տարիների ընթացքում գերազանցում են նախատեսված սննդի 30% -ը, իսկ ահա կանայք, որքան էլ որ զարմանալի է, միայն՝ 10 %-ը և այսքանը լրիվ բավական է, որպեսզի ժամանակի ընթացքում ճարպ կուտակվի մարմնի անցանկալի հատվածներում:




  • Չափից ավել ուտելը կապ ունի նաև սթրեսի հետ, իսկ քանի որ պարտականություններն ավելանում են տարիների ընթացքում, հայտնի հակասթրեսներից մեկը՝  ուտելն է:




  • Մասնագետները կարծում են, որ սոցիալական իվենթները՝ գործնական լանչերը կամ ֆուրշեթները նույնպես նպաստում են քաշի քիչ, բայց հաստատուն ավելացմանը:




  • Հետաքրքրական է, որ տարիների ընթացքում մարդը ավելի լավ է վաստակում և իրեն թույլ է տալիս սնվել այնպես, ինչպես երիտասարդ տարիներին չի կարողացել, ինչը նույնպես հանգեցնում է քաշի ավելացմանը:




  • Հորմոնային փոփոխությունները հանգեցնում են քաշի ավելացմանը: Որոշ մարդիկ գանգատվում են, որ տարիների ընթացքում սնվելու քանակն ու որակը չի փոխվել, բայց գիրանում են՝ պատճառը սեռական հորմոններն են, որոնք քիչ են արտադրվում և նպաստում են քաշի ավելացմանը:




  • Նստակյաց կյանքը գիրացման պատճառ են հանդիսանում: Մասնագետները պնդում են, որ սպորտը անգամ տարրական ակտիվությունը օգտակար են տարիքային բոլոր փուլերում:




  • Հայտնի, որ տարիների ընթացքում մարդիկ կորցնում են հասակը, բայց ոչ քաշը, իսկ ահա հասակի կորուստը օստրեոպորոզի արդյունք է:




Սննդաբաններն առաջարկում են հետևել մի քանի պարզ կանոնների, որոնք հնարավորություն կտան կառավարել ձեր քաշը:


  • Հարկ է սկսել փոքրի փոփոխություններից՝ շատ կալորիականությամբ սնունդը փոխարինեք քչով: Այսպիսով դուք կուտեք այնքան որքան որ սովոր եք եղել, բայց առավել առողջ կսնվեք:




  • Կրճատեք քաղցր ու յուղոտ սնունդը փոխարենը շատ բանջարեղեն ու մրգեր օգտագործեք:




  • Բացառեք ալկոհոլը, ոչ միայն այն պատճառով որ ալկոհոլն իրենով շատ կալորիա է պարունակում, այլև նպաստում է ախորժակի բացմանը:




  • Փորձեք կառավարել սնվելու պահանջը: Պետք է հասկանալ, թե ինչու եք ուզում ուտել՝ իսկապես քաղցած եք, թե՞ շուրջբոլորը ուտում են դրա համար:


    Կառավարելով սնվելու ցանկությունը Ձեզ կհաջողվի սնվել միայն այն ժամանակ, երբ իսկապես սոված եք:




  • Ֆիզիկակապես ակտիվ եղեք մանավանդ, երբ աշխատանքում նստակյաց կյանք եք վարում: