Ինչպես երազանքը դարձնել իրականություն ու այդ մասին գիրք գրել. Արա Թադևոսյանը՝ Rearrange պոդքասթում (տեսանյութ)

March 15, 2021

2020-ին Newmag-ը հրատարակեց լրագրող Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը։ Այս գործն անհնարինը հնարավոր դարձնելու մասին է։ Իեն Գիլանի ու Թոնի Այոմիի հայաստանյան այցի, ջերմ հարաբերությունների ու բազմաթիվ համատեղ գործերի մասին կարող եք ընթերցել գրքում, իսկ այս մասին Արա Թադևոսյանը պատմել է Rearrange պոդքասթի ընթացքում։

Արա Թադևոսյանը Rearrange պոդքասթում պատմել է՝ ինչպես առաջացավ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի գաղափարը։ Դեռ փոքրուց նա Իեն Գիլանի ու Թոնի Այոմիի մեծ երկրպագուներից էր, լսում էր նրանց երաժշտությունը, հետևում նոր ալբոմներին ու տարիներ անց արդեն դարձավ Հայաստանում այս լեգենդար աստղերի համերգի նախաձեռնողներից. «Երբ 2009 թվականին առաջին անգամ Իեն Գիլանին և Թոնի Այոմիին հրավիրեցինք Հայաստան, մտածեցի, որ պետք է գրել այդ այցի մասին։ Միասին ընդամենը երկու օր էինք անցկացրել, բայց դրանցում այնքան իրադարձություններ ու էմոցիաներ էին խտացել, որ հաստատ կարող էին ծավալուն հոդվածի կամ ակնարկի նյութ դառնալ»։

Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագիծը շարունակվեց։ 2010 թվականին Արա Թադրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Իեն Գիլանի համերգները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «2009-ին, երբ աստղերը ժամանեցին Հայաստան, գնացինք Գյումրի, հյուրընկալեցինք համար 6 երաժշտական դպրոց։ Սա միակ ուսումնական հաստատությունն էր, որը չէր նորոգվել երկրաշարժից հետո, ու Իեն Գիլանը որոշեց, որ կֆինանսովորի, որպեսզիդ պրոցն ունենա նոր շենք»։

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝չհաշված Արարատը» հեղինակի ու ընկերների մասին է, լիաթոք ապրումի և ամբողջական երջանկության մասին է՝ անհավանական շրջադարձերով, անսպասելի պատմություններով ու անմոռանալի արկածներով։

2011 թվականին լույս տեսավ Գյումրիի 6-րդ երաժշտական դպրոցի համար նոր շենք կառուցելո ւնպատակով Գիլանի ու Այոմիի կողմից ստեղծված Who Cares սուպեր խմբի ձայնասկավառակը։ 2013 թվականին, երբ Գյումրիում բացվեց դպրոցի նոր շենքը, Արա Թադևոսյանը հասկացավ, որ վերջին չորս տարվա ընթացքում այնքան անհավատալի բաներ են տեղի ունեցել, որ կարելի է գիրք գրել. «2019-ին, երբ Երևանում կազմակերպեցինք  Rock Aid Armenia-ի 30-ամյակի հանդիսավոր երեկոն, դրանով  ամփոփվեց մի ամբողջ գործ, որը պետք էր ամփոփել, տպավորությունները փոխանցել մյուսներին»։

Գրքի վրա սկսեց աշխատել 2017 թվականին, բայց գրեց մոտ 30 տոկոսը։ Կարևոր դետալներից մինչև կարևոր մանրամասներ, որոնք դեռ փոքրուց ամփոփվել էր հիշողություններում տեղ գտան գրքի էջերում՝ ինչպես իր սունակներում՝ փաստերով, սթափ ու մի քիչ էլ էմոցիոնալ.«Մոտ երկու շաբաթ ամեն օր արթնանում էի ժամը 05:00-ին և երկու ժամ աշխատում գրքի վրա: Ու պարզվեց, որ շատ ավելի քիչ ժամանակ էր պետք գործն ավարտին հասցնելու համար, քան թվում էր»։

Կարդացեք նաև

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝չհաշված Արարատը» հեղինակի ու ընկերների մասին է, լիաթոք ապրումի և ամբողջական երջանկության մասին է՝ անհավանական շրջադարձերով, անսպասելի պատմություններով ու անմոռանալի արկածներով։