Ով էր Նունեն, ում հոտնկայս ծափահարեց Իեն Գիլանը. մանրամասներ մեր գրքային հերոսների մասին (տեսանյութ)

September 4, 2020

Newmag հրատարակչության  գրքերից Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ`  չհաշված Արարատը» մի իսկական ճամփորդություն է դեպի հիշողությունների պահոց: Իեն Գիլանի ու Թոմի Այոմիի հայաստանյան այցի ժամանակ բազմաթիվ պատմություններ են վավերագրվել: Այս անգամ կպատմենք գյումրեցի Նունեի և լեգենդար ռոք երաժիշտների հանդիպումների մասին, որոնք աղջկա կյանքում ճակատագրական որոշումների պատճառ են դարձել:

Կանաչ նոթատետրը, որի վրա 2009-ին ստորագրեցին Իեն Գիլանն ու Թոմի Այոմին, այսօր էլ Նունեի սենյակում` անձնական ամենակարևոր իրերի ցանկում է: Ռոք երաժիշտների հետ հանդիպեց Գյումրիի երաժշտական դպրոցում: Դպրոցը երկրաշարժից հետո տեղափոխվել էր տնակներ: Սովորում էր վոկալ բաժնում: Պատրաստվում էին մեծ համերգի՝ ռոք երաժիշտների համար: Նունեի հիշողությունում մինչև այսօր էլ վառ են օրվա կարևոր դռվագները. «Փոքր համերգ էինք կազմակերպել, ես երգեցի իրենց համար»:

Չէի պատկերացնում, որ տասը տարի հետո նորից կհանդիպեմ, հիմա արդեն նրանց հանիպելու էի մարդ, ով մոտ էր ռոքին:

Երգեց, բոլոր հնարավոր վայրերում ընդմիշտ պահեց սիրելի ռոքերների ստորագրություններն ու լավագույն հուշերը երաժշտական դպրոցից, որը հետո նորից նրանց՝  Իեն Գիլանի ու Թոմի Այոմիի շնորհիվ պետք է վերակառուցվեր: Նունե Նազայանն անկեղծանում է՝ երկրորդ անգամ նրանց հանդիպելու մասին չէր էլ երազում. «Չէի պատկերացնում, որ տասը տարի հետո նորից կհանդիպեմ, հիմա արդեն նրանց հանիպելու էի մարդ, ով մոտ էր ռոքին»:

Տասը տարիների ընթացքում Նունեն հասցրեց ստեղծել ռոք խումբ, երգել տարբեր բեմերում, անփոփոխ մնաց միայն անկյունը՝ այն, ինչը միշտ պետք է հիշեցներ՝ ռոքի լեգենդների հետ հանդիպումը: Իր նախագծերի մասին Նունեն հպարտությամբ է խոսում. «Իմ սենյակում ռոքային փոքր անկյուն եմ ստեղծել, իմ սիրելի երաժիշտների նկարներն են, ու իմ նկարները Թոմի Այոմիի ու Յան Գիլանի հետ»:

Իմ սենյակում ռոքային փոքր անկյուն եմ ստեղծել, իմ սիրելի երաժիշտների նկարներն են, ու իմ նկարները Թոմի Այոմիի ու Յան Գիլանի հետ»:

2019-ին նորից սկսվեց այն, ինչի մասին չէր էլ մոռացել: Ռոք խումբ արդեն չուներ, բայց որոշեց Իեն Գիլանին նորից հանդիպել, այս անգամ ռոք կատարմամբ գյումրեցի բոլոր երեխաների անունից հայտնել իր շնորհակալությունը՝ նոր դպրոցի ու մեծ սիրո համար: Նունեն այդ օրվա մասին հիշելիս՝ միշտ հուզվում է.«Հուզիչ պահ էր, երգից հետո Գիլանն ու Այոմին ոտքի կանգնեցին»:

«Այ լով յոր մյուզիք» այս բառերը լսեց  Յան Գիլանից ու այդպես էլ դրանք դուրս չեկան մտքից: Ռոք երաժիշտ դառնալու ցանկությունը վերածվեց արդեն գլխավոր հոբբիի ու նպատակի: Հիմա արդեն ոգեշնչված սիրելի ռոք երաժիշտների գնահատականից, որոշել է թողարկել իր անձնական ալբոմը: