Ով է Իեն Գիլանի հայ ֆավորիտ երաժիշտը՝ մի հանդիպում, որ փոխեց երիտասարդի կյանքը (տեսանյութ)

January 13, 2021

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը երազանքներից չվախենալու ու դրանց հասնելու աննահանջ կամքի մասին է։ Արա Թադևոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերևս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը։ Իեն Գիալանի հայաստանյան այցն ու անմոռանալի պահեր տեղ են գտել գրքում։ Newmag֊ը զրուցել է ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող Սուրեն Առուստամյանի հետ, ով մի կատարումից հետո դարձավ Գիլանի ֆավորիտը Հայաստանում։

Իեն Գիլանն է, խզված ձայնով, չպատրաստված, բայց վազում է բեմ: Երաժշտական նախագծի սաները Իեն Գիլանի այցի առիթով «Դիփ Փարփլին» նվիրված երեկո էին կազմակերպել: Գիլանն ասել էր, այս անգամ չի մասնակցի, իսկ վերջում, չդիմացավ: Տասը տարի անց արդեն Միացյալ նահանգներում Սուրեն Առուստամյանը լարում է կիթառը ու վերհիշում հայաստանյան երաժշտական կարիերայի ամենավառ դրվագները:

«Երբ ամբողջ կյանքում  DVD-ով լսում ես մի բան, որը հետո կենդանի կատարմամբ տեսնում ես՝ աննկարագրելի զգացում է: Ոչ էնա հանգիստ կանգնես, ոչ էնա ասես, ես քեզ շատ եմ սիրում:  Համերգի ժամանակ մի կամ երկու երգ պետք է երգեր: Ասեց ձայնալարերի հետ խնդիր կա, չի կարող երգել: Համերգն անցավ: Վերջին երգի ժամանակ, երբ ես էի նվագում, չդիմացավ: Եկավ վազելով բեմ, սկսեց հետս երգել»։

Սուրեն Առուստամյանը շարունակում է իր երաժշտական կարիերան ու կապը Իեն Գիլանի հետ: Երաժշտական փորձը լեգենդար կիթառիստների ու Իեն Գիլանի հետ դարձան երաժշտական ուղիի լավագույն սկիզբը։

Հայտնի հեռուստաերեկոյից հետո Իեն Գիլանը նորից վերադարձավ Երևան՝ արդեն «Դիփ Փարփլ» խմբի հետ: Զանգեց Գիլանի օգնականն ու հայտնեց, որ Մարզահամերգային համալիրում սպասվող համերգին ցանկանում են, որ իրենց հետ բեմում լինի նաև Սուրենը:

Այդ մասին ամեն անգամ խոսելիս՝ Սուրենը հուզվում է. «Ասել էր ուզում ենք Սուրենը նվագի մեր հետ: Չէի հավատում սկզբում: Գնացինք, փորձ արեցինք, ծանոթացա ամբողջ խմբի հետ։ Անհավատալի երազի նման էր թվում, 20 տարի անցավ: Երազ էր, էլի»։

Կարդացեք նաև

Տասը տարի անց, արդեն Միացյալ նահանգներում, Սուրեն Առուստամյանը շարունակում է իր երաժշտական կարիերան ու կապը Իեն Գիլանի հետ: Երաժշտական փորձը լեգենդար կիթառիստների ու Իեն Գիլանի հետ դարձան երաժշտական ուղիի լավագույն սկիզբը, իսկ մաղթանքը, որ Սուրենն ունենա 50 տարվա երաժշտական կյանք, արդեն ընթացքում է: