Փոքրիկ ընթերցողը «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի մասին (տեսանյութ)
Երբ ամենախենթ երազանքն իրականություն է դառնում. 2020-ին Newmag-ը հրատարակեց Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, որը համարձակ ցանկություններից չվախենալու, ավելին՝ դրանք համառ քայլերով իրակաացնելու մասին է: Գիրքն ընթերցել,
Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչի՞ց սկսել, ի՞նչ անել, որ, ի վերջո, պատանեկության տարիներից քեզ հետապնդող ցանկությունն իրագործես հենց դու: Օրինակ՝ Առանց վարանելու Արա Թադևոսյանը գործի է անցնում, ու սկսում ամենասովորական զանգերից՝ մինչև որ հասնում է նշանակետին: Նա գրքում անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ:
Նա վստահեցնում է՝ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» կհուշի բոլորին, թե ինչպես առանց մեկ րոպե վարանելու գնալ երազանքի հետևից:
Գրքի մասին տեսանյութում դպրոցահասակ Ալեքսը պատմում է, որ այդ պատմությունն իր վրա մեծ տպավորություն է թողել, վստահեցնում է՝ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» կհուշի բոլորին, թե ինչպես առանց մեկ րոպե վարանելու գնալ երազանքի հետևից: Այնպես, ինչպես Արա Թադևոսյանի դեպքում, երբ մանկության կուռքերը դարձան լրագրողի լավագույն բարեկամները, իսկ տասնամյակների պատմությունը վերածվեց գրքի:
Կարդացեք նաև
- Կունենա՞ Արա Թադևոսյանի գիրքը շարունակություն (տեսանյութ)
- Ով էր Նունեն, ում հոտնկայս ծափահարեց Իեն Գիլանը. մանրամասներ մեր գրքային հերոսների մասին (տեսանյութ)
- «Լրիվ գիժ ես». Գիլանը պատմել է Պավարոտիի եւ Nessun Dorma-ի մասին
- IDBank-ը պարգեւատրել է մրցույթի հաղթողներին
Ինչու կարդալ գիրքը, ինչու նաև դպրոցականներն ու պատանիները պետք է ընթերցեն «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» և վերջապես՝ գործն ընթերցելուց հետո ինչ հասկացավ Ալեքսը. հարցերի պատասխանները՝ նրա տեսանյութում: