Խոսում են տղամարդիկ. ովքեր են անխնամ կանայք

January 10, 2017

Տղամարդկանց վանում են մազոտ կանայք: Կանայք երբեմն ալարկոտ են դառնում, հատկապես ձմռանը ու ներկայանում «բնական» տեսքով: Արական սեռը խոստովանել է, դա իրենց դուր չի գալիս: Հատկապես, եթե մազածածկույթը դեմքին է:

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում նաև ձեռքերին: Դրանք պետք է հատկապես խնամված ու գեղեցիկ լինեն: Էժանագին ու չխնամված են համարվում պլոկված մանիկյուրով եղունգները, թեփոտ ու ոչ փափուկ ձեռքերը: Այդպիսի ձեռքերը տղամարդիկ համբուրել չեն սիրում:

Հատուկ ուշադրություն  է պետք դարձնել դեմքին: Մաշկը պետք է լինի հարթ, առանց սև ու կարմիր կետերի ու այլ խնդիրների: Տղամարդիկ խոստովանել են, որ չեն սիրում շոյել ոչ հարթ ու նուրբ մաշկը:  Դիմահարդարումը նույնպես պետք է լինի չափի մեջ ու համապատասխան առիթին:

Եւս մեկ անխնամ լինելու ապացույց շրթունքներն են: Դրանք պետք է լինեն խոնավ, չճաքճքած: Մեր ընտրյալները հենց այդպիսի շուրթեր են ուզում համբուրել: Իսկ շրթներկ նույնիսկ կարող է չլինել: