Ինչո՞ւ Չեխովի անվան դպրոցը լիցենզիա չի ունեցել և ինչպե՞ս կարելի է այն ստանալ

June 23, 2018

Հանրակրթական դպրոցներում իրարանցում է: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ կան դպրոցներ, որ լիցենզիա  չունեն, սակայն  գործունեություն են ծավալում: Նախարար Հարությունյանը դժվարանում է ասել, թե քանի այդպիսի լիցենզիա  չունեցող դպրոց կա, սակայն հանձնարարել է խնդրին լուծում տալ, որից հետո կհրապարակի ամբողջական պատկերը: Արայիկ Հարությունյանը Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը օրինակ բերեց: Պարզվում է այդ դպրոցը երկար տարիներ տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար նախատեսված լիցենզիա  չի ունեցել:
«Արտոնագիր չունենալով այդ դպորցը ավելի շատ աշակերտներ են ներգրավել: Դպրոցն ունենալով  օլիգարխիկ բնույթ,  հովանավորներ ժամանակին թույլ չի տվել, որպեսզի տեսչական մարմինները մուտք  գործեն այդ հաստատություն: Տնօրենը դուռը փակել է, կամ այդ մարդիկ զանգ են ստացել՝չփորձես այդտեղ մուտք  գրծել», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը հայտնեց, որ Չեխովի անվան դպրոցում   2, 3, 4-րդ դասարանների աշակերտներ կան: Նախարարը հանձնարարել է մշակել կարգեր: Այն հաստատությունները, որոնք կխախտեն չափորոշիչները, դրանց նկատմամբ խիստ պատիժներ կսահմանվի:
«Առաջին հերթին կարևոր է երեխաների առողջության խնդիրը: Եթե դու տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար 6-9 տարեկան երեխաներին նստացնում ես ավելի մեծ հասակ ունեցող երեխաների համար նախատեսված նստարաններին՝  վտանգելով նրանց   առողջությունը, դրա  հետևանքով ողնաշարի խնդիր կարող է առաջանալ,  առողջական տարբեր խնդիրներ: Ուրեմն դու պետք է  պատասխանատվություն   կրես դրա  համար: Որևէ մեկի առողջության հաշվին չպետք է բիզնես անել»,- ասում է նախարարը:
newmag-ը լսել է  նաև դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին: Նա հայտարարեց, որ մի քանի անգամ ինքը լիցենզիա ստանալու համար դիմել է լիցենզավորման գործակալություն:
«Գալիս են, նայում են, ասում են՝ ինչո՞ւ է այս գույքը պակաս, Հիտլերը տեղում չի , պադյեզդը մաքուր չի , չգիտեմ՝ ինչ, ինչ, ինչ: Ու գնացել են : Սրան այլևս ոչ մի բան չի հետևել, ոչ մերժել են, ոչ էլ մեր լիցենզիան մեզ են տվել», - հայտարարեց Սողոմոնյանը:
Տնօրենը հայտնեց, որ դպրոցը փետրվարին է դիմել լիցենզիա  ստանալու համար: Գործընթացը սկսել է: Այն ժամանակ կրթության և գիտության նախարար  Լեվոն Մկրտչյանին ներկայացվել էր պահանջվող փաստաթղթերը: 
«Էս մուծումներն ա, էս ամեն ինչը, որ սկսի գործընթաց, և այն ավարտվի որոշում ընդունելով: Լևոն Մկրտչյանի մերժմանը պետք է  հետևեր Մանուկ Մկրտչյանի ընթացակարգի մեջ ներգրավվելը:  Կարող էր ասել, որ այնտեղ ջնջում կար, պետք է ուղղվի: Լիցենզիայի տրման օրենքի  մեջ  նշված է, որ եթե դրանք պրիմիտիվ բացթողումներ են, իրավունք  ունեն ընդունել՝ լրացնելու պայմանով: Սահմանված ժամկետում դպրոցը դիմել  է, ներկայացրել է օրինական բոլոր փաստաթղթերը, ստացել է անհիմն մերժում, չհիմանվորված: Դպրոցը նորից է դիմել՝ ներկայացնելով ամբողջ փաստաթղթերը զրոյից: Դրան հետեվել է այցելություն: Վերաձևակերպման խնդիր է: Կվերաձևակերպվի և կտա  Չեխովի դպրոցին », հայտարարեց Չեխովի դպրոցի տնօրենը:  
Լիցենզավորման խնդիրը վերաբերում է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր կրթական հաստատություններին: Կան հաստատություններ , որոնք սխալ ինֆորմացիա են տալիս ծնողներին: Կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը newmag-ին հայտնեց, որ պետական հաստատություններում՝ սահմանված տեղերի շեղումներ են լինում: Հիմնական դպորցները պետք է ունենան տարրական կրթություն իրականացնելու համար նախատեսված լիցենզիա:
«Դպրոցների վերաձևակերպման ժամանակ  փաստաթղթային փոփոխություններ էին հարկավոր: Նախկինում ունեցել են անշարժ գույքի կադաստրի վկայականը՝ հին անվանումով: Հիմա ձևակերպվել, դարձել է իքս հիմնական դպրոց ՊՈԱԿ:  Կադաստրի վրա պետք է գրված  լինի տվյալ սեփականատիրոջ անունը», -  հայտարարեց Մովսիսյանը:
2009-ի կառավարության 808 Ն որոշման համաձայն՝ հստակ նշված են լիցենզավորման ենթական կարգերը. կան պարտադիր պայմանները: Ուսումնական հաստատությունը պետք է ունենա ուսումնական տարածք՝ կամ օգտագործման իրավունքով , կամ եթե իրենցը չի վարձակալության հիմունքներով օգտագործման իրավունք հաստատող փաստաթուղթ վկայական, երկրոդը՝  մանկավարժական կազմ, մանկավարժները պետք է ունենան  կրթության ստաժ:
«Եթե մանկավարժական կազմի 80 տոկոսից պակաս է հիմանկան աշխատողների թիվը, ապա խախտում է համարվում, լիցենզիա չի տրամադրվում: 80 տոկոսը պետք է լինեն հաստիքային աշխատողներ: Ուսումնական տարածքների մեջ ներառվում է լաբորատորիաները, կաբինետները, լսարանները, մարզադահլիճը, խաղահրապարակներ», - հայտնեց Մովսիսյանը:



Կարդացեք նաև.



Կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը տեղեկացրեց, որ իրեքն ուսումնասիրում են հայտերը, կից փաստաթղթերը:
«Փաթեթը ուսումնասիրում ենք,  եթե թերի են հնգօրյա ժամկետ ենք տալիս, որ շտկեն, լրացնեն փաստաթղթերը: Եթե զբաղվում են լիցենզավորման գործունեության տեսակով, պետք է ունենա լիցենզիա, իրավունք չունեն զբաղվել դրանով: Վարչական իրավախախտումների մասին օրենքով՝ նախազգուշացում, զգուշացում և տույժ է նախատեսված», - ասաց Մովսես Մովսիսյանը:
Կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից  շրջաբերականներ է ուղղարկել մարզպետներին և Երեվանի քաղաքապետին, որ ճշտեն այն դպրոցների ցանկը, որ գործում են համապատասխան կրթական ծրագրով, սակայն չունեն լիցենզիա:
Եղել են նաև նախադպրոցական հաստատություներ, որ առանց լիցենզիայի գործունեություն են ծավալել: Դրանցից մեկը մայրաքաղաքում գործող համար 20 մանկապարտեզն  է:
«Հայտ էր ներկայացրել, և որոշակի սահմանային տեղերի փոփոխություն էր իրականացնում, և այդ ուսումնասիության արդյունքում պարզվեց, որ մանկավարժական կազմից մեկը չունի համապատասխան որակավորում: Հայտը մեռրժեցինք», -տեղեկացրեց Մովսիսյանը:
Հայտի դրական և բացասական պատասխանը լիցենզավորման գործակալությունը տրամադրում է ՝ 23 օրվա ընթացքում: Լիցենզավորման արտոնագիրը անժամկետ է տրամադրվում: Հանրակրթականի համար մինչև 25 հազար դրամ վճարում է կատարվում՝ միանգամյա: Տարրականի համար 15 հազար դրամ պետտուրք է վճարվում:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։