7 նշան, որ սխալվել եք անգլերենի ուսուցչի ընտրության հարցում

7 նշան, որ սխալվել եք անգլերենի ուսուցչի ընտրության հարցում

Դուք սովորում եք անգլերեն, բայց չկա առաջընթաց, կամ ինչ-որ առաջխաղացում եղել ու մնացել է անցյալում: Skyeng օնլայն դպրոցի փորձագետները բացատրում են, երբ է պետք լրջորեն մտածել դասախոսին փոխելու մասին:

Վաղուց առաջընթաց չկա

Օտար լեզու սովորած յուրաքանչյուր մարդ գիտի, որ ինչ-որ փուլում գործընթացն ավելի է բարդանում: Դուք ավելի մեծ ջանքեր եք գործադրում, այդուհանդերձ առաջընթաց չեք տեսնում: Սովորաբար շատերը թողնում են ուսումն այդ փուլում: Եթե ձեր դասախոսը չի կարողանում ձեզ դուրս բերել այդ փակուղուց, ապա անհրաժեշտ է փնտրել մեկ այլ մասնագետի, այլ մոտեցմամբ: Նա կկարողանա օգնել ձեզ հասկանալ, որն է ձեր խնդիրը, ինչու եք կանգնել մի կետում, փոխել ուսուցման ձևաչափը:

Նա կկարողանա օգնել ձեզ հասկանալ, որն է ձեր խնդիրը, ինչու եք կանգնել մի կետում, փոխել ուսուցման ձևաչափը:

Skyeng -ի ուսուցիչները հանձնարարում են օգտագործել լեզուն հեշտ իրավիճակներում. գումար հանել բանկոմատից, սրճարանում անգլերենով սուրճ պատվիրել, կամ զանգահարել մեքենաների վարձույթի ամերիկյան սրահ: Նման մոտեցումը նպաստում է առաջընթացին:

Դասերի ընթացքում անվստահություն եք զգում

Դուք վախենում եք սխալվել կամ հարց տալ, ձեզ հետ չափազանց խիստ են խոսում, հոգեբանական ճնշման են ենթարկում: Այս մոտեցումը հատուկ է հիմնականում դպրոցական ուսուցիչներին: Բայց դպրոցում չեք, երեխա չեք: Կարևոր է, որ շփումն ընթանա հավասար մակարդակներում, որ աշխատանքը թիմային լինի: Անհրաժեշտ է մտածել դասախոսին փոխելու մասին, եթե նա դասաժամի կեսը վատնում է տնային առաջադրանքները ստուգելու վրա:

եթե նա դասաժամի կեսը վատնում է տնային առաջադրանքները ստուգելու վրա:

Skyеng դպրոցում տնայինները ստուգում և վերլուծում են հենց հեռախոսի միջոցով, օգտագործելով տնայինները ստուգելու ալգորիթմը: Բոլոր դժվար կամ անհասկանալի կետերը կարելի է առանձին քննարկել ուսուցչի հետ: Իսկ եթե տնային առաջադրանքը շարադրություն է կամ բանավոր պատմելու թեմա, ապա դրանք ստուգում է մասնագետների այլ թիմ:

Դասախոսն արդի բառապաշար չի կիրառում

Ուսումն արդյունավետ չի, եթե դասախոսն օգտագործում է հնացած, ոչ արդի բառապաշար: Լեզուն ֆունդամենտալ ֆիզիկա չէ, այն անընդհատ շարժման մեջ է: Այնպես որ, եթե դասախոսը դեռ օգտագործում է «I shall» կառուցվածքն, ապա ժամանակն է մտածել նրան փոխելու մասին: 

Skyeng –ն ունի մի քանի ծառայություն, որոնք կթարմացնեն ուսումնական գործընթացը, կօգնեն այն ավելի արդյունավետ դարձնել:

Դասախոսը չի օգտվում  նորագույն տեխնոլոգիաներից

Որոշ դասախոսներ առ այսօր չեն կարողանում ազատվել հին մեթոդաբանությունից. Թղթե ցուցանակներ, անձնական բառարաններ տետրերում, ձեռագիր գրաֆիկաներ: Իրականում, դասականից չհրաժարվելու պատճառը ծուլությունն է: Տեսանյութեր, ինտերակտիվ թեստեր, փոդքաստեր ու երաժշտություն, այս ամենն անհրաժեշտ է մերօրյա ուսումնական ընթացքի համար:

Տեսանյութեր, ինտերակտիվ թեստեր, փոդքաստեր ու երաժշտություն, այս ամենն անհրաժեշտ է մերօրյա ուսումնական ընթացքի համար:

Skyeng  դպրոցում անցել են մուլտիմեդիա-օնլայն հարթակին: Յուրաքանչյուր դասուսույց կարող է օգտվել դրա հնարավորություններից, պատրաստել իր սեփական դասընթացը այն նյութերի հիման վրա, որոնք առավել կհետաքրքրեն տվյալ խմբին:

Դասախոսը հաշվի չի նստում ձեր ցանկությունների հետ

Եթե ձեր նպատակը միջազգային քննություն հանձնելն է, կամ այլ երկիր տեղափոխվելը, իսկ դասախոսը ձեզ տալիս է ընդհանրական գիտելիքներ, ապա այդ պարապմունքները ձեզ համար չեն: Նման մասնագետների օգնությանը դիմեք, եթե ցանկանում եք բարելավել ընդհանուր գիտելիքները:

Skyeng  դպրոցում դասաժամերը կազմում են բանավոր խոսքի բարելավման հիման վրա: Օնլայն հարթակում տեղադրած հաշվիչը ցույց է տալիս, թե որքան է խոսում դասախոսը, որքան` ուսանողը: Ուսանողին տրված ակտիվ խոսելաժամանակը պետք է կազմի առնվազն 60 %:


Կարդացեք նաև.


Ընդհանուր հետաքրքրությունների բացակայություն

Առաջին հայացքից կարող է թվալ, թե էական չէ: Բայց եթե շատ տարբեր մարդիկ եք, ապա ուսումնական գործընթացը կարող է տապալվել: Կարևոր է, որ ձեզ դասախոսի հետ ինչ-որ ընդհանուր կապող բան լինի:

Կարևոր է, որ ձեզ դասախոսի հետ ինչ-որ ընդհանուր կապող բան լինի:

Skyeng օնլայն դպրոցում դասախոսը յուրաքանչյուր երեխայի համար հատուկ անվճար ներածական դասընթաց է կազմում` հաշվի առնելով մի քանի պարամետրեր, այդ թվում ` ընդհանուր հետաքրքրությունները, լեզվի ուսումնասիրման նպատակները, դասաժամերի բաշխումը:

Դասախոսը հավակնոտ խոստումներ է տալիս

Եթե ձեզ վստահեցնում են, որ ընդամենը 2 ամսից դուք լոնդոնցու պես խոսելու եք անգլերեն` լավ մտածեք: Իհարկե, հրաշքներին հավատալու ցանկությունը մեծ է, բայց լեզվի լավ իմացությունը երկարատև ու բարդ աշխատանք է: Դասախոսի նպատակը ձեզ գլխապտույտ հաջողություններ խոստանալը չէ: Նա պետք է առաջին հերթին ձեզ հետ միասին նպատակ դնի և ձեզ օգնի հասնել այդ նպատակին:

Skyeng օնլայն դպրոցում դասախոսին ընտրում են անհատապես` հաշվի առնելով ուսանողի ցանկությունները, նպատակներն ու նույնիսկ  բնավորության գծերը:

MEDUZA

Գրել կարծիք